Վլադիմիր Պուտինը ներգաղթյալների ձևական ամուսնությունների դեմ պայքարի մասին օրենք է ստորագրել
![]() 718 Շաբաթ, 26 հոկտեմբերի, 2024 թ., 19:54 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրացիների հետ ձևական ամուսնությունները զսպելուն ուղղված օրենք է ստորագրել: Այժմ ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու համար օտարերկրացին պետք է ամուսնացած լինի Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հետ առնվազն երեք տարի: Պարզեցված կարգով կացության թույլտվություն ստանալու իրավունք է տրվում է օտարերկրյա քաղաքացուն, ով երեխա ունի, ամուսնացած է ՌԴ քաղաքացու հետ և մշտապես բնակվում է Ռուսաստանում՝ պայմանով, որ օտարերկրյա քաղաքացու երեխայի մոր (հոր) հետ Ռուսաստանի Դաշնության տարածքում համատեղ ապրելու փաստը հաստատված է դատարանում բնակության թույլտվություն ստանալու օրվանից առնվազն երեք տարի առաջ: Օրենքն ուղղված է միգրացիոն օրենսդրության բարելավմանը՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ապօրինի կերպով միգրացիոն կարգավիճակ ստանալու նպատակով ձևական ամուսնությունների և հայրության ձևական հաստատման օգտագործումը վերացնելու առումով: Օրենքով առաջարկվում է չեղյալ համարել ժամանակավոր կացության և կացության թույլտվությունը, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը վերացնում է օտարերկրյա քաղաքացու որդեգրումը կամ համապատասխան երեխայի նկատմամբ օտարերկրյա քաղաքացու հայրությունը հաստատող ակտի գրառումը. ինչպես նաև այն դեպքում, երբ դատարանն անվավեր է ճանաչում Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հետ ամուսնությունը, որը հիմք է հանդիսացել համապատասխան թույլտվություն ստանալու համար, նշված է օրինագծի բացատրական գրության մեջ: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
