Հարձակումից հետո Վրաստանի կառավարության շենքի մոտ ոստիկանական ավտոբուսներ են ժամանել
![]() 739 Շաբաթ, 26 հոկտեմբերի, 2024 թ., 20:24 Թբիլիսիի կենտրոնում գտնվող՝ Վրաստանի կառավարության շենք են ժամանել ոստիկանական ավտոբուսներ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ դեպքի վայրում գտնվող սեփական թղթակցի վրա հղումով։ Ավտոբուսները կանգ են առել կառավարության շենքի հարակից տարածքում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Մինչ այս հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք հարձակվել են Թբիլիսիում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի վրա։ Ինչպես հաղորդում է NewsGeorgia-ն, հարձակվողները եղել են շուրջ 150 հոգի։ Նրանք շենք են ժամանել երկու տասնյակ մեքենաներով, ներխուժել են ներս և սկսել ֆիզիկական և բանավոր բռնության ենթարկել այնտեղ գտնվող մարդկանց։ Մասնավորապես, հարձակվողները բղավել են «կպարտվես»։ Կուսակցությունը կատարվածի համար մեղադրել է իշխող «Վրացական երազանքին»։ Հոկտեմբերի 26-ին Վրաստանում ընթանում են հանրապետության խորհրդարանի ընտրություններ։ Երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, որը բաղկացած է 150 պատգամավորից, պայքարում էին 19 կուսակցություններ։ Միևնույն ժամանակ, մանդատների հիմնական հավակնորդներ են համարվում «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան», «Միասնություն՝ փրկելու Վրաստանը», «Կոալիցիա հանուն փոփոխությունների», «Հզոր Վրաստան» և «Հանուն Վրաստանի» քաղաքական միավորումների անդամները։ Անհայտ անձինք հարձակվել են Թբիլիսիում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի վրա |

«Զանգովի արդարադատությունը, բնականաբար, պետք է գործեր». Դավիթ Ղազինյան
2515:24
«Ժողովուրդն առաջիկա ընտրություններով պիտի ասի՝ շարունակո՞ւմ է Ղարաբաղյան շարժումը, թե՞ ոչ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5015:18
«Լրացավ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքի 4 ամիսը»․ Կարեն Վրթանեսյան
8814:42
Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8714:36
«Ոչ մի վարչապետ նման էժանագին պահվածք չի ունեցել». լոռեցի (տեսանյութ)
9714:24
«405թ. էս խաչմերուկի վրա ոչ թուրք կար, ոչ էլ ադրբեջանցի»․ Էդուարդ Շարմազանով
13713:54
ՔԿ-ն կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը
11313:24
«Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակի խուզարկությունը ոչ իրավաչափ է ճանաչվել»․ Էրիկ Ալեքսանյան
14113:18
