Վերանորոգվում է Վայոց ձորի բացառիկ հուշարձաններից մեկը` Զորաց տաճարը

Այս տարվա մայիսից մեկնարկել են Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում գտնվող Զորաց տաճարի ամրակայման և տանիքածածկերի վերանորոգման մեծածավալ աշխատանքներ:
Շինարարական աշխատանքները կավարտվեն 2025 թվականի մայիս ամսին:
Հիշեցնենք, որ 14-րդ դարով թվագրվող Զորաց տաճարն իր հորինվածքով եզակի է հայկական ճարտարապետության մեջ, քանի որ շինությունը կազմված է միայն տանիքի տակ առնված արևելյան խորանից և երկու կողմից կից ավանդատներից: Եկեղեցին չունի ներքին սրահ: Տաճարը կառուցել է Սյունյաց նահանգի մետրոպոլիտ Ստեփանոս Տարսայիճը (1324-1331թթ.):
Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Զորաց տաճարը զինվորների համար նախատեսված եկեղեցի է եղել։ Խորանի անսովոր բարձրությունը թույլ է տվել ենթադրել, որ զինվորները խորանի առջև կանգնել և պատարագին մասնակցել են ձիու վրա նստած։ Մարտի մեկնելուց առաջ նրանք այստեղ երդում են տվել, օրհնություն ստացել, որից էլ եկեղեցին ստացել է իր Զորաց անունը։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
70Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
21416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
86515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
51613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
51213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
53412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
48312.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
61210.09.2026, 16:12