«Մինչև դատարանի որոշումը, իրավունք ունենք գտնվել մեր թատրոնում»․ Արսեն Ազիզյան

Այս տարվա մարտին կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը լուծարվել է՝ միավորվելով Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ»-ի տնօրինությունը և դերասանական անձնակազմը որոշումը վիճարկել են դատարանում և սպասում են վճռին։
Դերասանները նաև դիմել էին Գլխավոր դատախազությանը, որպեսզի թույլ տան իրենց աշխատանքները շարունակել «Գոյ» թատրոնում այնքան ժամանակ, քանի դեռ չկա դատարանի որոշումը։
Արդեն երկրորդ օրն է՝ դերասաններն ակցիա են իրականացնում՝ գիշերելով թատրոնում, որի դռները նրանց առջև փակվել էին։
Այսօր թատրոնի անձնակազմի մի մասը հավաքվել է դատախազության դիմաց՝ պարզելու, թե իրենց դիմումն ինչ փուլում է գտնվում։
Դերասան Արսեն Ազիզյանը նշեց․ «Ամեն ինչ անում ենք, որպեսզի ոչ թե մեր ցանկությունները կատարվեն, այլ օրենքը գործի։ Օրենքով մենք այս պահի դրությամբ ունենք իրավունք՝ գտնվելու մեր թատրոնի տարածքում, իրավունք ունենք ստեղծագործելու այնքան ժամանակ, մինչև դատարանից կունենանք հստակ որոշում։ Օրենքի 83-րդ կետը թույլ է տալիս մեզ այս պահին գտնվել թատրոնում, բայց այդ կետը խախտում է Սունդուկյան թատրոնի տնօրինությունը։ Նրանք անգամ մեզ չեն թողնում սնունդ բարձրացնել»:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
70Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
21416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
86515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
51613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
51213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
53412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
48312.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
61210.09.2026, 16:12