Ադրբեջանը փորձում է միջնադարում ստեղծագործած հայ գիտնականներին ներկայացնել` որպես ադրբեջանցիներ

Ադրբեջանական պատմագրության կեղծարարություններից մեկը «միջնադարյան ադրբեջանական մշակույթի վերածնունդ» զավեշտալի արտահայտության օգտագործումն է, գրում է «Գեղարդ» հիմնադրամը։ Այս եզրույթի ներքո Ադրբեջանը փորձում է 11-12-րդ դարերում ստեղծագործած հայաստանցի, իրանցի կամ թյուրքախոս մուսուլման շիրվանցի, ատրպատականցի բանաստեղծներին, ճարտարապետներին և գիտնականներին ներկայացնել՝ որպես ադրբեջանցիներ և դրա հիման վրա խոսել իրենց կողմից հորինված, այսպես կոչված, «ադրբեջանական վերածննդի» մասին։ Այդ «վերածննդի» ներկայացուցիչներ են համարվում իրանցի պոետներ Նիզամի Գյանջավին, Մուջերեդդին Բեյլաքանին, Խաղանի Շիրվանին, փիլիսոփա Աբուլ-ալ Հասան Բահմանյարը, նախիջևանցի ճարտարապետ Աջամին և այլք։
«Առհասարակ, Վերածննդի մասին խոսելիս առաջին հերթին պատկերացնում ենք եվրոպական Վերածնունդը (14-16-րդ դարեր)։ Հայտնի է, որ 10-14-րդ դարերը համարվում են հայկական մշակութային վերածննդի ժամանակաշրջան։ Երբ խոսքը վերաբերում է հորինված «ադրբեջանական վերածննդին», ապա դժվար թե միջնադարում գոյություն չունեցող ժողովուրդն ունենար մշակույթ և խոսեր դրա վերածննդի մասին»,- գրում է աղբյուրը։

«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
101024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
47823.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
49223.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
205720.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
159419.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
78618.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
168518.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
73617.09.2026, 21:36