Վրաստանը հրաժարվել է չեղարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանուն եվրոինտեգրման

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հետ չի կանչի «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը՝ եվրոինտեգրումը վերսկսելու համար։ Այս մասին հայտարարել է քաղաքական ուժի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, հայտնում է «Առաջին ալիք»-ը։
«Ոչ, դուք չեք ուրախանա, մենք այն հետ չենք վերցնի»,- ասել է նա՝ պատասխանելով օրենքը հետ կանչելու հնարավորության մասին լրագրողների հարցերին։
Նրա խոսքով, եթե այս օրենքը չլիներ, «այժմ տասնյակ հազարավոր մարդիկ կկանգնեին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում»։
«Թե ձեր ինչին էր պետք այդ օրենքը, հիմա կասեմ: Առաջին հերթին՝ ճիշտն այն է, որ դա վրացական օրենք է, ոչ թե ռուսական, ինչպես դուք եք դա անվանում: Երկրորդ՝ հանգիստ թողնենք ռուսական-վրացականը: Նրանք ամեն ազգային ու վրացական անվանում են ռուսական: Եվրոպայում արդեն շատ քաղաքական գործիչներ են այդպես վարվում, երբ ինչ-որ ավանդական, պահպանողական բան են տեսնում»,- ասել է նա՝ հավելելով, որ այս օրենքը և քարոզչության արգելքը լեգիտիմացվել են վրաց ժողովրդի մեծամասնության կողմից։ Քաղաքական գործիչը դրանից հետո անցկացված բողոքի ակցիան «կեղծ» է անվանել:

Արգամ Աբրահամյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը
2511:24
«Հերթական ապօրինի շինաղբավայրը՝ Ներքին Չարբախում». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
4910:36
«Թուրքիայի համար շատ ավելի դժվար կլինի շարունակել փակ պահել Հայաստանի հետ սահմանը». Արամ Սարգսյան
5709:54
«Կյանքում ոչ մի արժեք չստեղծած վարչախումբը փորձում է հանդես գալ որպես «նորարար» ու «կրեատիվ»». Արմեն Հովասափյան
6509:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6808:18
«Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով կաշառք է տրվել ամերիկյան օլիգարխիատին»․ Արթուր Դանիելյան
12801:06
ԱՄՆ-ն Պուտինին հրավիրել է G20 գագաթնաժողովին. Կրեմլը պատասխանել է
22100:43
Ծորակներից կեղտաջուր է հոսում նաև Օտյան փողոցում (տեսանյութ)
13100:30