«Թեհրանն անպատասխան չի թողնի». իրանցի գեներալ

Թեհրանն անպատասխան չի թողնի Իրանի վրա Իսրայելի կողմից անցած շաբաթ իրականացված հրթիռային հարձակումը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ Ալի Ֆադավին։
«Իրանի արձագանքը սիոնիստական ագրեսիային վճռական է. 40 տարի մենք երբեք ագրեսիան անպատասխան չենք թողել։ Մենք ի վիճակի ենք մեկ գործողության ընթացքում ոչնչացնելու այն ամենը, ինչ սիոնիստներին է պատկանում»,- ասել է գեներալը։
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իսրայելը «սխալ է հաշվարկել»՝ հարվածներ հասցնելով Իրանի տարածքին։ «Սիոնիստները սխալ հաշվարկ են արել Իրանի հարցում. Իրանը լավ չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- ասել է Խամենեին:

«Մեռելոցին մի սահմանափակվեք միայն գերեզման այցելելով»․ Սամվել դպիր Գրիգորյան
5210:54
«Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան»․ Դավիթ Գալստյան
5910:18
«Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6810:12
«Կառուցվում է Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկը». Տիգրան Ավինյան
7009:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6108:18
«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
12901:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
21300:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
126Երեկ, 23:18