Netflix-ը Հայաստանում սերիալներ կնկարահանի

2025 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովի լսումների ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Հայաստանը Netflix-ի հետ նոր համաձայնագիր է ստորագրել երկրում մի քանի հեռուստասերիալներ արտադրելու համար:
«Կինոարդյունաբերությունն արագ զարգացող ճյուղ է, և այդ իմաստով արդեն ունենք կնքված հուշագրեր «Նեթֆլիքս»-ի հետ։ Նրանց կողմից այստեղ մի քանի սերիալ նկարելու և տարբեր նման նախագծեր կան, որոնք ներդրումների մասնակի վերադարձի պարագայում ավելի մեծ թափ կստանան»,- նշել է նախարարը։
«Նեթֆլիքս»-ը հոսքային մեդիայի ֆիլմերի և սերիալների հիմք հանդիսացող ամերիկյան ընկերություն է: Հիմնադրվել է 1997 թվականին՝ Ռիդ Հաստինգսի և Մարք Ռանադոլֆի կողմից։ Կենտրոնական մասնաճյուղը գտնվում է Լոս Գատոսում, Քալիֆորնիա նահանգում։
«Նեթֆլիքս»-ը 2020 թվականի ապրիլ ամսվա տվյալներով ունեցել է ավելի քան 193 միլիոն վճարովի բաժանորդագրություն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 73 միլիոն ԱՄՆ-ում։

Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
376Երեկ, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
35113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
35513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
43812.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
40012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
53310.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
71608.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
86007.09.2026, 08:42