«Ցեղասպանության թանգարանից խիստ կարևոր 19 գիրք է անհետացել, երբ Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը եղել են գիտաշխատող». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը «Նյուզ»-ի եթերում սենսացիոն հայտարարություն արեց. «2004 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել գողություն: Խիստ արժեքավոր 19 գիրք անհետացել էր վերանորոգման ժամանակ: Երբ «Լինս»-ի հիմնադրամով թանգարանը վերանորոգվում էր, գրքերը տարվել էին մեկ այլ վայր, որտեղից ամենակարևոր գրքերն անհետացել են: Նախկին տնօրենը քրեական գործ չէր հարուցել, երբ ես դարձա տնօրեն 2006-ին, առաջիններից մեկը պետք է հարուցեի քրեական գործ: Չէ որ գողոնը կմնար իմ ղեկավարության ժամանակի վրա: Նախկին տնօրենը հիմնավորեց, որ գործ չի հարուցել, որ աղմուկ չլինի:
Քանի որ իրենք հրաժարվեցին ընդունում-հանձնում իրականացնել, ես հարուցեցի քրեական գործ 2007-ի հուլիսին:
Իմ ունեցած տվյալներով, հարցաքննվել են նաև այդ տարի թանգարանի ասպիրանտ գիտաշխատող հանդիսացած երկու անձ՝ Արարատ Միրզոյանը և Վլադիմիր Վարդանյանը: Ընդ որում, ամենածանր հանցագործությունների բաժինն է նրանց տարել ու հարցաքննել:
Իմ խնդիրն է հասկանալ, թե արդյոք գործը կարճվել է զուտ այն պատճառով, որ երկու անձ հավաքագրվել է ԱԱԾ-ի կողմից: Հիշենք, որ 2007 թվականի հուլիս ամսվա հայտնի թուղթը կար, որ Արարատ Միրզոյանը դարձել է «Օմեգա»: Արարատ Միրզոյանը չհերքեց տեղեկությունները, որ ինքը հավաքագրվել է ԱԱԾ-ի կողմից՝ օգնություն ցուցաբերելու համար:
Ընդ որում, Արարատ Միրզոյանը փորձել է աղջիկներից մեկի վրա բարդել կասկածը՝ ասելով, որ գողություն կատարողն այդ աղջիկն է:
Ես հիմա ուզում եմ, որ Ժաննա Անդրեասյանը վերաբացի այդ քրեական գործը, մենք տեսնենք, թե ինչ ցուցմունքներ են տվել Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը, և փորձենք հասկանալ, թե որտեղից կարելի է գտնել այդ գողոնը»,- հայտարարեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
70Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
21416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
86515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
51613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
51213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
53412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
48312.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
61210.09.2026, 16:12