Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության. «Ժողովուրդ»
![]() 215 Շաբաթ, 02 նոյեմբերի, 2024 թ., 09:36 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության կհրավիրի ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը՝ Նաիրա Գրիգորրանին։ 2024 թվականի ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար կալանավորվել է Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը: 2022-2023թթ. ընթացքում հանցավոր կազմակերպության անդամները պատրաստել և օգտագործել են կեղծ անձնագրեր, ամուսնության կեղծ վկայականներ, և իբրև թե ՌԴ-ում տարբեր նոտարների կողմից վավերացված, կեղծ լիազորագրեր և տեղեկանքներ։ Հանցավոր կազմակերպության անդամները դրանք օգտագործել են պետական տարբեր մարմիններում, դատական ատյաններում և խարդախության եղանակով հափշտակել են չորս անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից 3-ը Էջմիածին քաղաքում, 1-ը Երևանում՝ հիմնականում թիրախավորելով կենդանության օրոք միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքերը խմբի անդամները վաճառել են: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նախաքննությունը նշված 7 անձանց մասով ավարտվել է: ՀՀ քննչական կոմիտեում այս դեպքի վերաբերյալ անջատված մաս կար, որի քննությունը շարունակվում էր, և ահա հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն անջատված մասը ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե՝ քննություն իրականացնելու, քանի որ գործով շոշափվում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի անունը»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

Ռուբիոն հետաձգում է այցն Իսրայել
3819:36
«Չեմ զարմանա, եթե պարզվի՝ փակման ենթակա են այն դպրոցները, որոնց տնօրենները ՔՊ-ի հետ աֆիլացված չեն». Կարեն Վրթանեսյան
3919:30
Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն 588 միլիարդ դոլար
7619:18
«6 մլրդ 537 մլն 147 հազար դրամ է հատկացված աղբահանության համար, իսկ Երևանն այս փնթի վիճակում է». Սոնա Աղեկյան
7419:06
«ԱՄՆ-ում ավելի քան 40 մլն մարդ հայտնվել է ձնաբքի նախազգուշացման գոտում»․ #NBC (տեսանյութ)
11118:54
«Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները». Գառնիկ Դանիելյան
6218:36
«Ապագայի Հայաստանը պետք է լինի իրական եվրոպական արժեքների պետություն». Արմեն Աշոտյան
10118:24
«Երևանում փոսալցում են անում օտարերկրացիները». Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
8018:12
