Զախարովան պնդում է, որ Կիևը հրաժարվել է ընդունել մոտ 700 ուկրաինացի ռազմագերիների

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինան 2024 թվականին հրաժարվել է փոխանակման առաջարկված ուկրաինացի ռազմագերիներին ընդունելուց։ Այս մասին Զախարովան հայտարարել է նոյեմբերի 2-ին կայացած ճեպազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։
ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ ՊՆ-ն այս տարի ուկրաինական կողմին առաջարկել է փոխանակման համար 935 ուկրաինացի ռազմագերի, սակայն Կիևը համաձայնել է ընդունել ընդամենը 279 մարդու։
Զախարովան պնդում է, որ Կիևը հրաժարվում է գերիներ ընդունել Չեռնոբիլի ատոմակայանի անվտանգության ստորաբաժանման, ինչպես նաև տարածքային պաշտպանության մի քանի բրիգադներից՝ 102, 111, 118 և 126։
ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ պաշտոնական Մոսկվան «երբեք չի հրաժարվել գերիների փոխանակման հարցի շուրջ երկխոսությունից»։
Զախարովայի հայտարարությունների ֆոնին Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան սոցիալական ցանցերի միջոցով Ուկրաինային կոչ է արել «վերադառնալ կառուցողական երկխոսության և արագացնել գերիների փոխանակումը»։
Ուկրաինայի իշխանությունները հրապարակման պահին չեն մեկնաբանել այս հայտարարությունները։
Մարիա Զախարովայի տեղեկատվությունը Ռուսաստանի կողմից փոխանակման առաջարկվող ուկրաինացի ռազմագերիների թվի մասին չի համընկնում հենց ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների հետ, նկատում է «Մեդուզա»-ն։ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, որոնք հրապարակվել են գերատեսչության թելեգրամ-ալիքում, 2024 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել 9 անգամ։ Այս ընթացքում Ռուսաստանը, իբր, Ուկրաինա է տեղափոխել 1116 ուկրաինացի ռազմագերիների։ ՊՆ-ի տվյալների և Զախարովայի խոսքերի միջև անհամապատասխանության պատճառը պարզ չէ. առաջին դեպքում խոսքը փաստացի փոխանակված ռազմագերիների մասին է, երկրորդում՝ մարդկանց, որոնց համար «փոխանցման առաջարկներ են ներկայացվել» Ռազմագերիների բուժման ուկրաինական շտաբին։
Ուկրաինայի իշխանությունները հոկտեմբերին հայտարարել էին, որ Ռուսաստանը չի վերադարձրել ռուսաստանյան գերության մեջ մահացած լրագրող Վիկտորյա Ռոշչինայի մարմինը։ Նրանք ծրագրում էին վերադարձնել լրագրողի մարմինը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխանակման շրջանակներում, սակայն դա տեղի չունեցավ։

«Լուսային շոուների ու համերգների աղմուկի տակ հիշենք չորս տարի առաջ այս օրը»․ Մարիաննա Ղահրամանյան
3809:06
«Այսօրվա համերգին հանդես են գալու Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Թաթա Սիմոնյանը...». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4409:00
«Երեկոյան Հրապարակում հանդես կգամ ուղերձով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4608:54
Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը
5508:12
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
5807:36
«Ամեն ինչ չէ, որ պետք է ներել». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
8903:06
«Դուք անընդհատ լսելու եք ձեր մասին ճշմարտությունը, քանի հատ ուզում եք ռազմավարական դատ սկսեք». Հովհաննես Իշխանյան
11102:06
«Մարդը կամ ունի հայրենիք, կամ անհայրենիք է». Հասմիկ Սողոմոնյան
11401:18