«Դուք մտածե՞լ եք, թե ինչ վիճակի մեջ եք մարդկանց դնում». Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Երևանյան սուպերմարկետներից մեկում, մոտ 65-70 տարեկան մի կին վճարում կատարելուց հետո աշխատակցին խնդրեց, որ գոնե մեկ-երկու 100 դրամանոց տա, սակայն աշխատակիցը պատասխանեց, որ չկա։ Կինն սկսեց բողոքել, թե ինչպես է տուն գնալու, տրանսպորտում միայն 100 դրամանոց մետաղադրամներ են վերցնում, հետո տխուր դուրս եկավ՝ հույս հայտնելով, որ գուցե կհասկանան, մի բան կանեն, այլ մետաղադրամներով էլ կլինի վճարել։
Ես ցանկանում եմ այս ամենի հեղինակներին հարցնել՝ դուք մտածե՞լ եք, թե ինչ վիճակի մեջ եք մարդկանց դնում, ձեր հիմար որոշումներով։ Երբ ինչ-որ բան եք նախաձեռնում, հաշվարկո՞ւմ եք, թե գետնի վրա ինչ արդյունքի է դա հանգեցնելու։
Քիչ դարդ ու ցավ ունի էս ժողովուրդը, հիմա էլ ամեն անգամ մի տեղ գնալուց պետք է մտածի, թե որտեղից 100 դրամանոց մետաղադրամ ճարի՞։
Էս մարտնչող տգիտության պետք է վերջ տրվի, թե՞ ոչ»։

Երթևեկության փոփոխություն կլինի
34517.09.2026, 23:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում
64414.09.2026, 16:00
«Ունենք շատ փողոցներ, որտեղ կայանատեղիները պետք է դուրս գան». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
64314.09.2026, 10:06
Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
69313.09.2026, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
84011.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
100008.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
130603.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
136502.09.2026, 00:12