Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը»․ Տիգրան Աբրահամյան

«Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը»․ Տիգրան Աբրահամյան
137
Երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ., 10:12

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելի գործողությունները Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի ու նաև Իրանի նկատմամբ ցույց են տալիս միջազգային իրավունքի խոցելիության ողջ էությունը:
Իսրայելական 1-ամյա գործողությունների հետևանքով շուրջ 50 հզ. մարդ է զոհվել, որոնց ճնշող մեծամասնությունը՝ խաղաղ բնակիչներ: Դեռ չեմ խոսում վիրավորների, հումանիտար աղետի, էթնիկ զտումների մասին:
Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում անընդհատ պնդում է, որ աշխարհում գերիշխող է ոչ թե միջազգային իրավունքը, այլ ուժը՝ փորձելով «հիմնավորել» ՀՀ-ի ու Արցախի դեմ իրականացված ագրեսիան ու դրա հնարավոր շարունակությունը:
Ու այս կատաստրոֆիկ իրականության պայմաններում Հայաստանի իշխանությունը փորձում է համոզել, որ ճիշտը ոչ թե ուժեղ Հայաստանի կառուցումն է, այլ պարզապես հանձնվելը:
Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների»: