Թբիլիսիում ընդդիմությունը ներկայացրել է կարճաժամկետ պլան և երկարաժամկետ ռազմավարություն

Վրացական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն իրենց համակիրների հետ միասին խոստանում են համակարգված բողոքի ցույցեր սկսել նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջով, քանի որ չեն ճանաչում նախորդի արդյունքները, որոնց համաձայն հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Ընդդիմադիր «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույցի ժամանակ ասել է, որ «երեքշաբթի օրվանից կսկսվեն երթեր և բողոքի ակցիաներ՝ նախ Թբիլիսիում, այնուհետև ամբողջ Վրաստանում»։ Նրա խոսքով, ընդդիմության հիմնական պահանջը նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելն է, քանի որ «քվեարկության ընթացքում խախտվել է գաղտնիությունը»։ «Մենք պահանջում ենք նոր ընտրություններ, որովհետև չենք ճանաչում գողացված ընտրությունները և չենք ճանաչում խորհրդարանի լեգիտիմությունը... Մենք առճակատման ճակատ ենք բացում... Յուրաքանչյուր հաջորդ բողոքը կլինի ավելի սուր և նպատակաուղղված»,- ասել է Վաշաձեն՝ հավելելով, որ դրան զուգահեռ ընդդիմությունը շարունակում է ենթադրյալ ընտրակեղծիքների ապացույցներ հավաքել՝ միջազգային հետաքննություն սկսելու նպատակով:

«Չի լինելու ղարաբաղցիների վերադարձ Ղարաբաղ, չի լինելու ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
2920:06
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է
3219:54
«Գործը կրկին պիտի գնա առաջին ատյան, բայց կրկնում եմ՝ այդ հանցանքը չեմ գործել». Դավիթ Համբարձումյան (տեսանյութ)
4319:18
Դավիթ Համբարձումյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց (տեսանյութ)
3619:06
«Ադրբեջանցի պաշտոնյաները տեսակապով միացել են Երևանի փողոցներին՝ իբր դա իրենց «հայրենիքն» է». Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
5619:00
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
5118:48
Միքայել Սրբազանը եկավ Բագրատ Սրբազանի դատական նիստին (տեսանյութ)
5018:18
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել
4818:06