«Մակերևութային է գնահատականը, թե Փաշինյանը մնում է ձեռնունայն»․ Հակոբ Բադալյան
![]() 248 Չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ., 16:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ իս՝ բավականին մակերևութային է գնահատականը, թե Նիկոլ Փաշինյանը խաղադրույք էր արել դեմոկրատների վրա և հիմա մնում է ձեռնունայն: Գուցե ներքաղաքական «շրջանառության» տեսանկյունից կատարվում է քարոզչական էֆեկտի հաշվարկ, չեմ կարող ասել, սակայն իրական, խորքային քաղաքական հաշվարկի առումով, ըստ իս, գնահատականը մակերևույթի վրա է: Խորքում պատկերն այլ է, ինչի վկայություններից մեկն է, օրինակ, հենց այն, որ Փաշինյանը մասնակցեց հոկտեմբերի սկզբին Մոսկվայում ԱՊՀ երկրների գագաթնաժողովին ու Պուտինի ծննդյան տարեդարձին, հետո՝ ԲՐԻԿՍ+-ին, և ընդհանրապես դեռ օգոստոսից էապես փոխեց հռետորաբանությունը Ռուսաստանի հանդեպ: Եվ մի առանցքային բան ևս, որ տեղի ունեցավ դեռևս հուլիսին․ Փաշինյանը հրաժարվեց Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ Ալիևի հետ հանդիպումից: Ես էլ չեմ խոսում այն մասին, որ տևական ժամանակ նա փորձեց վարել Հունգարիայի հետ հարաբերության վերականգնման քաղաքականություն: Մշտապես շեշտում եմ, որ այդ քաղաքականության վարման կոմպետենտության, բովանդակության հարցերը բնականաբար բաց են, այստեղ ստույգ գնահատականի համար պետք են մի քանի «խորհրդապահական» ելակետեր, որոնք ես չունեմ: Բայց «հույս» փայփայել, թե դեմոկրատական վարչակազմի հեռանալը քանդել է Փաշինյանի քաղաքական անվտանգության ճարտարապետությունը, կարծում եմ քիչ կապ ունի բուն իրականության հետ: Սա բոլորովին չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրությունը աներեր է: Բոլորովին, այսօր այդ իմաստով երաշխիք չունի մեր տրամաչափի երկրի որևէ քաղաքական իշխանություն, առավել ևս Նիկոլ Փաշինյանը: Բայց այդ հանգամանքի հետ կապված հարցերում ԱՄՆ վարչակազմի՝ դեմոկրատ, թե հանրապետական լինելը վճռորոշ գործոնների շարքում չէ: Իհարկե այլ հարց է, որ հայկական ավանդական քաղաքական «մտածողությունը» այսպես, թե այնպես, հենվում է արտաքին գործոնների վրա և հիմնական հույսերը կապում դրանց հետ, անկախ ձևակերպումներից ու շեշտադրումներից: Իսկ դա խորքային քաղաքական խնդիր է, որը հիմքից է «ամլացնում» Հայաստանում քաղաքական սուբյեկտության ներուժը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Արևմուտքը նույնքան բազմազան է, որքան արևելքը. Ռուսաստանն էլ է քաղաքակրթորեն «արևմուտք»». Գեմաֆին Գասպարյան
6703:06
«Բազմաթիվ «կեղծ մարգարեներ» և քաղաքական ուժեր են ի հայտ եկել և գալու են». Արա Պապյան
17401:06
«Տարակուսելի է, որ Իրանը պատերազմը դադարեցնելու համար երկաթ-բետոնե երաշխիքներ է պահանջում ԱՄՆ-ից». Արման Մելիքյան
13700:36
«ԵՄ-ն պատրաստվում է էներգետիկ ճգնաժամի՝ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով». #ElPais
271Երեկ, 22:52
«Ինչ կլինի, եթե իշխանության գլխին մնան «Ադրբեջանը հայերի համար խաղաղության երաշխավոր է» պնդողները». Արման Աբովյան
160Երեկ, 22:24
«Իրանը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում, և այդ գիշերը կարող է լինել վաղը». Թրամփ (տեսանյութ)
228Երեկ, 21:33
Կոսաչևն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ գազի գնի շուրջ հայտարարությանը
413Երեկ, 21:12
Հայ Ազգային Կոնգրեսը ընտրություններին կմասնակցի առանձին
145Երեկ, 18:36
