«Թրամփի ընտրվելով՝ Հայաստանը ո´չ փրկվելու է և ո´չ էլ կործանվելու». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում տպավորություն էր ստեղծվել, որ քաղաքականապես ակտիվ հանրության մեծ մասը ակնկալում էր և ցանկանում Քամալա Հարիսի հաղթանակը ԱՄՆ ընտրություններում:
Երկրորդ տպավորությունն ու ակնկալիքն այն էր, որ Հարիսի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ն աջակցելու է Հայաստանին՝ Ադրբեջանի կողմից հնարավոր նոր ագրեսիայի դեպքում:
Հաղթեց Դոնալդ Թրամփը, որի նախագահության նախորդ շրջանը համընկել էր 2020-ի մեր սարսափելի պարտության հետ: 2023-ի սեպտեմբերյան աղետն ու բռնի տեղահանությունը Արցախից, տեղի է ունեցել Բայդեն-Հարիս նախագահության շրջանում:
Երբ հանրությունը կամ քաղաքական էլիտան իր անվտանգությունը փնտրում է հազարավոր կիլոմետրեր հեռվում, դա ուղղակի նշանակում է, որ մեր արտաքին քաղաքականության հիմքում դրված է երրորդ ուժին ապավինելու կործանարար քաղաքականությունը, անկախ նրանից, թե ինչ է այդ երրորդ ուժի անունը՝ Ամերիկա, Ռուսաստան կամ Եվրոպա:
Հայաստանը իր անվտանգությունը պետք է փնտրի առաջին հերթին իր ներսում և անմիջական շրջապատում: Մեր անմիջական շրջապատը Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանն են: Անշուշտ, պետք է նաև օգտվել գերտերությունների հնարավոր օժանդակությունից:
Վիլսոնյան սինդրոմը, ռուսական փրկությունն ու եվրոպական հովանոցը պատրանքային հույսեր են: Մենք այլ աշխարհում ենք ապրում, մեր հարևանությունը չենք կարող փոխել, ինչպես և աշխարհագրությունը:
Թրամփի ընտրվելով՝ Հայաստանը ո´չ փրկվելու է և ո´չ էլ կործանվելու»:

«Ժողովրդի ձայնը գողացողը պատասխանատվության է ենթարկվելու». ԴՕԿ
4517:24
«Կարևորը՝ ձևավորվի ԱԺ, որը նպաստելու է Հայաստանի անվտանգությանը և զարգացմանը»․ Վաղարշակ Հարությունյան
3817:06
«Այսօր ազգը զարթոնքի պահանջ ունի»․ Արտակ Սարգսյան
3616:54
«Քվեարկեցի հանուն առաջադեմ աշխարհի անբաժանելի մասը դարձած ՀՀ-ի»․ Արամ Սարգսյան
4416:42
«Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը սթենդափի է մասնակցում». Արայիկ Հարությունյան
5616:36
«Ժողովուրդն արթնացել է, զգում է՝ ինքն է որոշողը»․ Հայկ Մարության (տեսանյութ)
4516:30
«Քաղաքացիները համակարգային փոփոխություն են ուզում»․ Սուրեն Պետրոսյան
5016:18
«Ահազանգերի մեծամասնությունը փաստահեն չի». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
5116:12