«Դուք առաջնորդողի դեր պիտի ունենաք արդարության վրա հիմնված խաղաղության հաստատման գործում»․ Արամ Ա-ն՝ Թրամփին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա վեհափառ հայրապետը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին․ «Սիրելի՛ պրն նախագահ, անհուն ուրախութեամբ կ՚ողջունենք ձեզ, որպէս ընտրեալ նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու: Ջերմօրէն կը շնորհաւորենք ձեր ընտրութիւնը, որ վստահաբար խոստմնալից էջ մը պիտի բանայ Միացեալ Նահանգներու պատմութեան մէջ:
Արդարեւ, դուք ձեր պատասխանատուութիւնը կը ստանձնէք աշխարհի պատմութեան ճակատագրական մէկ հանգրուանին: Վստահ ենք, որ ահաւոր տագնապներով եւ մարդկային իրաւանց բռնաբարումներով լեցուն աշխարհին մէջ, դուք առաջնորդողի դեր պիտի ունենաք՝ արդարութեան վրայ հիմնուած խաղաղութեան հաստատումին ու մարդկային իրաւանց պաշտպանութեան ու ճանաչման մէջ: Նաեւ վստահ ենք, որ դուք ձեր ունեցած հարուստ փորձառութեամբ, ուժեղ ղեկավարութեամբ եւ միջազգային լայն կապերով պիտի կարենաք ամուր հաւատքով ու քաջութեամբ դիմագրաւել մարդկութիւնը յուզող տագնապները:
Վստահ կրնաք ըլլալ, պրն նախագահ, մեր ամուր բարեկամութեան: Կ՚աղօթենք առ Աստուած, որ զօրացնէ ու առաջնորդէ ձեզ՝ ձեր պատասխանատուութեան ու առաքելութեան մէջ»։

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
218Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
27131.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
37430.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
54428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
54128.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
54027.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
48727.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
41827.10.2026, 11:00