«Հանրության տրամադրությունն այնպիսին է, որ Հայաստանում այսօր մեծ ծավալի կոռուպցիա կա». Նիկոլ Փաշինյան
![]() 772 Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ., 18:12 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: «Ասել, որ, ընդհանուր առմամբ, կա դժգոհություն մեր իրավապահ համակարգի գործունեությունից, ճիշտ չի լինի: Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ կա անբավարարվածության ինչ-որ զգացողություն և՛ հանրության շրջանում, և՛ իրավապահ համակարգում: Եվ դա կապված է շատ կոնկրետ իրողությունների հետ»,- նշել է Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է, որ դատաիրավական համակարգի մաքսիմալ արդյունավետ աշխատանքի համար Կառավարությունից և անձամբ իրենից ակնկալվող ամեն բան արվել է: «Տեղի են ունեցել ինստիտուցիոնալ լրջագույն բարեփոխումներ, տեղի են ունեցել օրենսդրական բարեփոխումներ, տեղի են ունեցել սոցիալական երաշխիքների համակարգի էական բարեփոխումներ քննչական համակարգում, դատախազական համակարգում, դատական համակարգում, ներդրվել են նաև որոշակի օրենսդրական և տեխնիկական հնարավորություններ: Եվ թերևս այս փուլում գոնե ինձ համար արձանագրում եմ, որ չկա այդպիսի բան, որ դատաիրավական համակարգը Կառավարությունից ակնկալել է, և Կառավարությունն ասել է, որ այդ ակնկալիքը չի բավարարի այն ըմբռնմամբ, որ զարգացման տրամաբանությամբ միշտ էլ պետք է Կառավարությունից ակնկալիքներ լինեն, որովհետև ժամանակն առաջ է գնում, նոր պահանջներ են ի հայտ գալիս կամ նոր անհրաժեշտություններ: Վարչապետի խոսքով՝ իր զգացողությամբ հանրության տրամադրությունն այնպիսին է, որ Հայաստանում այսօր մեծ ծավալի կոռուպցիա կա, մեծ ծավալի անարդարություններ կան, մեծ ծավալի ապօրինություններ կան, որը, ըստ նրա, այլևս դառնում է քաղաքական խնդիր: Այս համատեքստում խոսելով դատական և դատաիրավական համակարգի անկախ լինելու մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Այստեղ ոչ մեկ չի կասկածում: Ընդ որում՝ ես ուզում եմ ընդգծել, որ Կառավարությունն ապահովել է բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանում լինի անկախ դատաիրավական համակարգ: Վարչապետը հավելել է, որ դրանով հանդերձ արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում տեղապտույտի զգացողություն կա: Ըստ Նիկոլ Փաշինյանի, սա այն կետն է, որ կապված չէ դատաիրավական համակարգի անկախ լինելու հետ, և կապված է քաղաքական իշխանության հետ, քանի որ ըստ էության, երկրում արդարության, օրինականության, արդարադատության թիվ մեկ պատասխանատուն Կառավարությունն է: «Եվ սա է պատճառը, որ ես ինքս ստիպված եմ ավելի հրապարակային և ավելի մանրամասն այս թեմաների մասին խոսել, արտահայտվել: Եվ մենք պետք է գտնենք լուծումներ, թե որտեղ է պրոբլեմը»,- նշել է վարչապետը: |

«2025թ․ 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»․ ՔԿ
16017:48
«Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
15716:24
«Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան»․ ԱԳՆ խոսնակ
13815:36
Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովը (տեսանյութ)
20613:54
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրահանգել է դիվանագետներին լքել Սաուդյան Արաբիան
658Երեկ, 20:05
«Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու գովազդները կեղծ են»․ ՔԿ
337Երեկ, 16:54
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեյեդ Մոջթաբա Խամենեիին
312Երեկ, 16:00
Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել 63 քաղաքացի
378Երեկ, 15:36
