Երևանում 31-ամյա տղամարդուն հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց
![]() 484 Կիրակի, 10 նոյեմբերի, 2024 թ., 17:18 Երեկ՝ նոյեմբերի 9-ին, կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Քալանթարյանն է։ Ոստիկանները պարզել են, որ նա հրազենային վնասվածքն ստացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |
Իսրայելում հազարավոր մարդիկ են տարհանվել խոշոր հրդեհների պատճառով. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
19400:04Իրանի նավահանգստի պայթյունի զոհերի թիվը հասել է 300-ի
229Երեկ, 20:20Նոր Նորքի թաղապետն ու աշխատակիցները ծեծեցին Արթուր Չախոյանին (տեսանյութ)
312Երեկ, 11:25Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնում (տեսանյութ)
344Երեկ, 09:49Բժիշկները մի քանի օր պայքարել են 1 տարեկան երեխայի կյանքի համար, բայց՝ ապարդյուն
34229.04.2025, 21:30Իրանում կրկին պայթյուն է որոտացել. կա զոհ
52829.04.2025, 21:19Ողբերգական վթար՝ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին
33429.04.2025, 19:48Թուրքիայում երեխան 2-րդ հարկից ընկել է աղբարկղի մեջ (տեսանյութ)
46629.04.2025, 18:19