Կուրախովոյում իրավիճակը ճգնաժամային է

Ռուսական զորքերը մոտենում են Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաքի մատույցներին, իրավիճակը շարունակում է վատթարանալ, գրում է ուկրաինական DeepState վերլուծական պորտալը։
Ըստ վերլուծաբանների՝ ռուսական ստորաբաժանումները հյուսիսից, հարավից և արևելքից գրոհում են ուկրաինական ուժերի դիրքերը՝ փորձելով շրջապատել քաղաքը և վերահսկողության տակ վերցնել Զապորոժիե-Դոնեցկ H-15 մայրուղին։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ Կուրախովոյից հարավ գտնվող Անտոնովկա-Կատերինովկա-Ելիզավետովկա բնակավայրերի տարածքում, որտեղ հակառակորդը փորձում է ճեղքել և դիրքեր գրավել, նշում է DeepState-ը։
Երկուշաբթի ուկրաինական և ռուսական թելեգրամ-ալիքները հայտնել են Կուրախովսկի ջրամբարի Տերնովսկայա ամբարտակի պայթյունի մասին։ Տեղեկությունները հակասական են, ոմանք պնդում են, որ ամբարտակը պայթեցրել են ուկրաինական զինված ուժերը՝ ռուսական հարձակումը դանդաղեցնելու համար, իսկ մյուսները պնդում են, որ այն փլուզվել է ռուսական գնդակոծության հետևանքով։ Աղբյուրները հայտնում են Վոլչյա գետի ջրի մակարդակի բարձրացման մասին։ Պատվարի քանդումը հաստատող լուսանկարներ կամ տեսանյութեր դեռ չկան։

«Մենք ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չէ»․ ՀՎԿԱԿ
1611:18
«Քո կյանքը կարճ եղավ, տղա՛ս, բայց քո թողած հետքը՝ ոչ»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
1911:12
«Նարեկ Մկրտչյանը հերթական հարցազրույցին գնացել է առանց գուլպաների»․ Դավիթ Գալստյան
5210:18
Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»
8309:06
Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»
6608:54
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
6408:18
«Մենք լրջագույն խնդիր ունենք. ներքին հանրային երկխոսություն սկսել». Վահե Հովհաննիսյան
10503:06
««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
12100:00