ԱԺ պատգամավորի՝ թմրանյութային սկանդալի կենտրոնում հայտնված քեռորդին` Վարուժան Խոջումյանը, դուրս եկավ ՔՊ-ից
![]() 220 Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2024 թ., 20:48 Ազգային ժողովի պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռորդին՝ Վարուժան Խոջումյանն, ով օրերս Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանի հետ ձերբակալվել էր թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով, այնուհետ ազատ արձակվել, դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Նա կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամ էր։ Իր որոշման մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Հարգելի՛ գյումրեցիներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի՛ անդամներ, Հիշեցնենք, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին Գյումրի քաղաքի Նեկրասովի փողոցի 1/4 հասցեի մոտ «Opel» մակնիշի ավտոմեքենայից ապօրինի թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով ձերբակալվել են Գյումրի քաղաքի բնակիչներ 34-ամյա Պարգև Գևորգյանն և 32-ամյա Վարուժան Խոջումյանը։ Վ. Խոջումյանի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 2.1 գ թղթե փաթեթ՝ լցված մուգ շագանակագույն չորացված մանրացված զանգվածով և մոխրացված հետքերով կաթուցիչ: Վ. Խոջումյանը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, հանդիսանում է «խիմկա» տեսակի թմրամիջոց, որը պատրաստել է առավոտյան, Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհին հարակից դաշտերի մոտ վայրաճ «Կանեփ» տեսակի բույսից, պահել է իր մոտ անձնական օգտագործելու համար: Նա հայտնել է նաև, որ «Թելեգրամ» հավելվածով 13.000 դրամով ձեռք է բերել «Կրիստալ» տեսակի թմրամիջոց, որը թողել է ընկերոջ՝ Պ. Գևորգյանի ավտոմեքենայի մեջ: Աղբյուրը` Վարուժան Խոջումյան |

«Իրանի հաղթանակից հետո ի՞նչ ընթացք կունենան հայ-իրանական հարաբերությունները»․ Նաիրի Հոխիկյան
9610:06
«Թեհրանն ուժով կհասնի ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից վնասի փոխհատուցմանը»․ Աբոլֆազլ Շեքարչի
10409:58
«Թրամփը դառնում է Ամերիկայի ամոթը»․ Հակոբ Բադալյան
9409:48
«Հաջորդը մյուս կամուրջներն են, հետո՝ էլեկտրակայանները». Թրամփը սպառնացել է Իրանին (տեսանյութ)
11409:42
Սա կարող է լինել Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումը. «Հրապարակ»
14409:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
8808:30
«Մենք դադարել ենք հասարակություն լինել, օտարացել ենք ճշմարտությունից»․ Վահե Հովհաննիսյան
15903:06
Իսրայելում 2025 թ․ հայերի դեմ իրականացվել է առնվազն 20 հարձակում
19101:06
