«Իսկ դուք ի՞նչ եք արել, 2021 թվականից մինչև հիմա ինչո՞վ եք զբաղվել»․ Բաբկեն Թունյանը՝ ընդդիմությանը
![]() 181 Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 11:06 «Իսկ դուք ի՞նչ եք արել, 2021 թվականից մինչև հիմա ինչո՞վ եք զբաղվել»,- Աժ ամբիոնից, ի պատասխան պետբյուջեի քննարկումների ժամանակ ընդդիմադիրների հնչեցրած ելույթների, ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա ընդդիմադիրներին մեղադրեց խոստումները չկատարելու մեջ․ «Հիշում եմ, որ դուք եկել եք սեփական օրակարգով ու ձեր խոստումը մեզ հեռացնելն էր, հիմա մինչև 2026 թվականն աշխատավարձ եք ստանալու՝ առանց ձեր խոստումը կատարելո՞ւ։ Ես համաձայն չեմ տեսակետի հետ, որ դուք վերադառնում եք կառուցողական դաշտ, դուք չեք կողմնորոշվում՝ փողոցո՞ւմ ձեր գործունեությունը ծավալեք, թե՞ Ազգային ժողովում, դուք մնացել եք մեջտեղը ու աշխատանքի գալիս եք կոմպլեքսավորված՝ մտածելով, որ այստեղ մի քիչ կառուցողական ոճի մեջ մտնեք՝ կարող է ձեզ փողոցում չընդունեն»,- ասաց Թունյանը։ |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
