Աբխազիայում ցուցարարները կոտրել են խորհրդարանի ու նախագահականի դարպասները

Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի և նախագահականի մոտ՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքման։
Նրանք բեռնատարով կոտրել են խորհրդարանի շենքի դարպասներն ու ներխուժել, ապա շրջափակել են նախագահականը և կրկին կոտրել դարպասները:
Նրանք պահանջում են նախագահի անհապաղ հրաժարականը:
Ցուցարարները ձվեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք հատուկ միջոցներ են կիրառել։ Հնչել են նաև կրակոցներ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ութ մարդ:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը և Աբխազիան համաձայնագիր են ստորագրել, որը թույլ է տալիս ռուսական ընկերություններին ներդրումային գործունեություն ծավալել հանրապետությունում։ Համաձայնագրի վավերացումը նախատեսված էր նոյեմբերի 15-ին։ Աբխազական ընդդիմությունը կարծում է, որ այս համաձայնագիրը կհանգեցնի «օլիգարխիայի ընդլայնմանը» և Աբխազիայի կողմից տնտեսական ինքնիշխանության կորստի։ Նոյեմբերի 11-ի երեկոյան անվտանգության ուժերը ձերբակալել են համաձայնագրի հակառակորդներին։ Դրանից հետո բողոքի ալիքը տարածվել է ամբողջ Աբխազիայում։

«Փաշինյանի՝ Ռուսաստանից հեռանալու կուրսը չի արդարացրել ակնկալիքները»․ #StrategicCulture
5312:47
«Առաջարկում ենք մտահոգ ուժերին ձևավորել հակաիշխանական պայքարի միասնական ճակատ»․ «Ժառանգություն»
4112:06
G7-ի երկրների առաջնորդները համաձայնել են ավելացնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումները
9011:45
«ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են ՀՀ-ն վերածել Անդրկովկասյան ֆորպոստի»․ Ալեքսանդր Ստեպանով
6811:23
ԱԺ-ն ընդունեց 2025թ․ բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
4611:00
«ԱՄՆ-Իրան գործարքը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները»․ Վենս (տեսանյութ)
10210:51
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5110:00
«Հայաստանը կայուն ավտորիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է»․ Սուրեն Սուրենյանց
5309:48