Պուտինը Շոլցի հետ զրույցում բացահայտել է Ուկրաինայի հետ հնարավոր համաձայնության պայմանները
![]() 353 Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ., 21:06 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ զրույցում ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահը նշել է, որ ռուսական կողմը երբեք չի հրաժարվել և բաց է մնում բանակցությունների վերսկսման համար, որոնք ընդհատվել էին Կիևի ռեժիմի կողմից։ Ռուսաստանի առաջարկները հայտնի են և ուրվագծվել են, մասնավորապես, հունիսին ՌԴ ԱԳՆ-ում ունեցած ելույթում», - ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։ Պուտինն ընդգծել է, որ հնարավոր պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն Ռուսաստանի անվտանգության շահերը, հիմնված լինեն «տարածքային նոր իրողությունների» վրա և ամենակարևորը՝ վերացնեն հակամարտության բուն պատճառները։ Վլադիմիր Պուտինը՝ որպես հակամարտության պատճառն է անվանել «ՆԱՏՕ-ի երկարաժամկետ ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է Ուկրաինայի տարածքում հակառուսական կամուրջ ստեղծելուն՝ անտեսելով մեր երկրի շահերը անվտանգության ոլորտում և ոտնահարելով ռուսալեզու բնակիչների իրավունքները»: Շոլցն ու Պուտինն իրենց զրույցում անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ ՌԴ նախագահը խոսել է լարվածության թուլացման և «տարածաշրջանում ճգնաժամի խաղաղ լուծումներ փնտրելու»՝ Մոսկվայի ջանքերի մասին։ Նախքան Պուտինին ուղղված զանգը Շոլցը կապ է հաստատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և մտադիր է եղել դա անել զրույցից հետո, հավելել է գերմանական կողմը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
