Գիշերը սպանություն է տեղի ունեցել Երևանում

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից: Նրա մարմնի վրա առկա է եղել կրակոցի 1 հետք: Դեպքի վայրում, որը Նազարբեկյան 15/6 հասցեն է, հայտնաբերվել են արնանման հետք և կրակված 1 գնդակ: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Վերջինս ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել:

Իրանական նավի կապիտանը զոհվել է ԱՄՆ-ի հարվածից
174Երեկ, 23:55
ՌԴ Կստովո քաղաքում նավթի անձրև է տեղացել, նավթավերամշակման գործարանը շարքից դուրս է եկել (լուսանկար, տեսանյութ)
135Երեկ, 17:24
Ուկրաինայի զինված ուժերի քաղաքացիական տրանսպորտի վրա հարձակումների հետևանքով ԼԺՀ-ի չորս քաղաքացիական անձ զոհվել է
239Երեկ, 14:37
Երևանում 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
255Երեկ, 00:24
«Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով». ՊՆ
21631.10.2026, 23:06
Բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
26431.10.2026, 16:24
Դանակահարություն՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում
31730.10.2026, 20:48
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի ռազմական ավիացիայի համար վառելիք արտադրող գործարանին (տեսանյութ)
58230.10.2026, 15:19