Ընդդիմությունը համաձայն չէ Աբխազիայի` այսպես կոչված` նախագահի պայմանին

Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր չեն ուժ կիրառել Ասլան Բժանիայի հրաժարականի իրենց պահանջը բավարարելու համար, ասել է ընդդիմության առաջնորդներից Ադգուր Արձինբան։
«Մենք չենք պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա, մենք պարզապես սպասում ենք նախագահի խիզախ որոշմանը, ով պետք է գիտակցի իր թույլ տված սխալները և կայացնի միակ ճիշտ որոշումը՝ հրաժարական տալը։ Հենց նախագահը հրաժարականի դիմում գրի, այս բոլոր կորպուսները կհեռանան, և բնականոն կյանքը կվերսկսվի»,- ասել է Արձինբան:
Նրա խոսքով, Բժանիան չի կարողացել երկխոսություն հաստատել ընդդիմության հետ՝ իրենից հեռացնելով ընդդիմադիր մտածողությամբ մարդկանց և նրանց անվանելով «քաղաքական ծայրահեղականներ»։
Միևնույն ժամանակ Ասլան Բժանիան «կառավարության» նիստ է անցկացրել՝ հանձնարարելով բոլոր գերատեսչությունները տեղափոխել ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ «Իրավիճակը կկայունանա, մենք ամեն ինչ կվերադարձնենք օրինական հուն»,- վստահեցրել է Բժանիան։
«Չնայած հեղաշրջում իրականացնելու փորձին, մենք ձեզ հետ շարունակում ենք աշխատել, մենք անցնում ենք ծառայության ուժեղացված ռեժիմի»,- ասել է Բժանիան՝ հավելելով, որ «ամբողջ երկիրը վերահսկվում է օրինական իշխանությունների կողմից, բացառությամբ՝ բռնագրավված տարածքների՝ Սուխումում կառավարական շենքերի»։

Գառնահովիտի դպրոցի 49-ամյա տնօրենն ինքնասպան է եղել
6116:31
«Ինչի՞ եք հանդիպում դեսպանների հետ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6816:00
«Դուք չեք կարող լինել ԿԸՀ նախագահ. վառ արտահայտում եք հավասարակշռության մեխանիզմների բացակայությունը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5915:36
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
6914:42
«Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք»․ ՆԳՆ ՓԾ
7213:24
«Միրգ-պտուղ-բանջարեղենի վրա դիխլաֆոս են փչում»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
8911:24
«Թանկացումն ինքնին բարեփոխում չէ»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7910:48
«Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժի». Արման Եղոյան (տեսանյութ)
7210:13