Զելենսկին ցանկանում է պատերազմն ավարտել 2025 թվականին` «դիվանագիտության» միջոցով

Չնայած ճակատում տիրող ծանր իրավիճակին, Ուկրաինան մտադիր է ջանքեր գործադրել պատերազմն ավարտելու համար ոչ ուշ, քան 2025թ-ին:
«Մեր կողմից մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատերազմն ավարտվի հաջորդ տարի, դա շատ կարևոր է», - ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական ռադիոյի 100-ամյակի կապակցությամբ տված հարցազրույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին։
Ուկրաինայի ղեկավարը խոստովանել է, որ իրադրությունը ռազմաճակատի արևելյան հատվածում «իրոք ծանր է»։ Ռուսական զորքերը, թեև դանդաղ, բայց առաջ են գնում։ Զելենսկին ռազմաճակատում ռուսների հաջողությունները բացատրել է պատրաստված անձնակազմ և սպառազինություն ունեցող բրիգադների դանդաղ հավաքագրմամբ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան դեռ չի ստացել ԱՄՆ-ի խոստացած սպառազինության կեսը։
Միաժամանակ, Զելենսկին ակնկալում է, որ ռուսական զորքերի առաջխաղացումը կդանդաղի՝ հաշվի առնելով մարտի դաշտում նրանց մեծ կորուստները։ «Օրական ունենում են 1,5-2 հազար զոհ, վիրավորներ ու սպանվածներ, չեն կարողանում անընդհատ առաջ շարժվել, իսկ որոշ ուղղություններով արդեն պարզ է, թե ինչպես է դանդաղել նրանց առաջխաղացումը:
Հիմա նրանց կանգնեցնելու համար պետք կգան ռեզերվներ, ամբողջական բրիգադներ, ինչին այդքան սպասել ենք»,- ասել է նա։

«Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակ շնորհելու արարողության մեջ ուշագրավ է՝ մրցանակը նրան է հանձնել Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը». Հակոբ Կարապետյան
1914:36
«Քաղաքացուց ամբողջ կյանքում պահանջել՝ «վճարիր պետությանը», իսկ վերջում ասել՝ «թաղվիր քո հաշվին», սոցիալական արդարության մասին չէ». Վահան Բաբայան
2814:18
«2001թ-ին թուրքական Գլխավոր շտաբը ՀՀ-ի դեմ ռազմական գործողության պլան էր մշակել». Արա Պողոսյան
6313:30
«Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինան կորցրել է իր պողպատաձուլական արդյունաբերությունը». #FT
10712:54
«Վարչապետն ուզում է իր և նազիր-վեզիրների աշխատավարձերը ավելացնել՝ ի հաշիվ գալիք մեռնողների թաղման նպաստների». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
6312:42
«Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից». Արամ Սարգսյան
6412:18
«ԱԲ-ի չաթբոտերի օգտագործումը ֆինանսական հարցերում կարող է հանգեցնել խոշոր կորուստների». #FT
10812:00
«Միայն հանցագործը թույլտվություն կտար Աշտարակի պես կոկիկ, դիմագիծ ունեցող քաղաքում նման բարձրահարկեր». Զարուհի Մուրադյան
7011:36