«Ինձ ներկայացրեցին ցուցակ, որտեղ չկային Երվանդ Քոչարի որոշ գործեր». Ռուբեն Քոչար

«Երվանդ Քոչարն իր ամբողջ ունեցվածքը ժառանգել էր տիկնոջը: Մայրս էլ ստեղծել է «Երվանդ Քոչար»-ի թանգարանը: Մենք՝ եղբորս հետ, մեզ ժառանգված գործերը տրամադրեցինք թանգարանին: Ես հանձնել եմ 21 գործ»,-ասուլիսի ժամանակ ասաց հայ անվանի գեղանկարիչ, քանդակագործ Երևանդ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը: Նա նշեց, որ մայրը թանգարանի ֆոնդապահ, այնուհետև տնօրեն էր նշանակել իրենց հարսին՝ Լալա Մարտիրոսյան-Քոչարին:
«Երբ տարիներ անց ես վերադարձա հայրենիք և գնացի թանգարան, Լալա Մարտիրոսյան-Քոչարը ուրախ չէր իմ գալու համար: Երբ մոտեցավ Երվանդ Քոչարի 125 հոբելյանական ամյակը, ես որոշեցի և քայլեր արեցի, որպեսզի Երվանդ Քոչարի գործերը Հայաստանից հանենք դուրս: Հայաստանում բոլորս գիտենք, տեսնում ենք: Ասացի՝ իմ սեփականություն հանդիսացող գործերը կհանեմ և կցուցադրեմ: Երբ անցյալ տարեվերջին հարցրեցի, թե այդ գործերը որտեղ են, Լալա և Կարինե Քոչարներն ինձ բերեցին ցուցակ, կողքին էլ նշված, թե այս, այս գործերը չկան: 7 գործ չկար: Չեն հիմնավորել, թե ինչու չկա»,- ասաց Քոչարը:
Հիշեցնենք՝ ՔՈՉԱՐ մշակութային հիմնադրամը երեկ հայտնել էր, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ:

«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86724.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
42923.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
44423.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
194720.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
152819.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
76218.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
161818.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
71417.09.2026, 21:36