Իրանն աշխատում է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի վրա

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում հայտարարեց Իսլամական հանրապետության մայրաքաղաքը տեղափոխելու ծրագրի մշակման մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ նախագահը պլանի պատրաստման պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին։
«Այս հարցի անտեսումը կարող է հանգեցնել նրան, որ ապագայում մեր երկիրը կարող է բախվել բնապահպանական ճգնաժամի և բազմաթիվ այլ խնդիրների»,- նշեց Փեզեշքիանը։
Սեպտեմբերի 7-ին Իրանի նախագահը հայտարարեց Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, Թեհրանը ներկայումս բախվում է խնդիրների, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել։ Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) ներքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ռուհոլլահ Մուսավին այս գաղափարը միանգամայն իրագործելի համարեց, եթե համապատասխան նախապատրաստություններ կատարվեն:

«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
2116:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
5615:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
6315:06
«Սեպտեմբերի 19․ ոչ նիկոլական հայ մարդու համար ցավալի օր»․ Մարատ Եգանյան (տեսանյութ)
7314:12
«Դագաղների, դիակների վրա խաղաղության մասին խոսել ու մեդա՞լ տալ․ ամոթ և՛ տվողներին, և՛ ստացողներին»․ Հասմիկ Միքայելյան (տեսանյութ)
8012:48
«Հիշատակի օր» խորագրով հավաք ու երթ է իրականացվում (տեսանյութ)
8712:24
«Փորձությունները կհաղթահարենք բոլորս միասին»․ Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
7012:18
«Արցախի մասին երգեր մի գրեք, Արցախի մասին զգույշ խոսեք»․ Մետաքսե Հակոբյան
9111:06