Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ի՞նչ էին տեսել այս տղաները, որ ապրելու իրավունք չունեին». Վարդան Ղուկասյան

«Ի՞նչ էին տեսել այս տղաները, որ ապրելու իրավունք չունեին». Վարդան Ղուկասյան
164
Այսօր, 00:36

«Ջաբրայիլից նահանջի ճանապարհին ԵԿՄ «Արաբո» ջոկատի տղաները հավաքել են ցաքուցրիվ եղած զինվորականներին ու միասին գնացել են Հադրութ: Այնտեղ, սակայն, եկել է Ռազմական ոստիկանությունն ու հրահանգել իրեն տալ բոլոր ժամկետայիններին: Երեխեքին հավաքել են ու ասել, թե տանում են Ստեփանակերտ, այնինչ իրականում տարել են Կարմիր շուկա ու գնդակահարել, մի հատ էլ «կանտրոլնի գլխից թողել», որ համոզվեն, որ սպանված են: Հիմա հարց՝ ի՞նչ էին տեսել այս տղաները, որ ապրելու իրավունք չունեին»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց «ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը: