Վթարի հետևանքով մոտոցիկլավարը տեղում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ի վարած «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «GAZel» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլն այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «նիսսան» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել: Մոտոցիկլավարը հայտնվել է նշված փողոցի թիվ 26 շենքի դիմաց և տեղում մահացել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտոցիկլավարը աշխատում էր ՀՀ Ոստիկանության ակադեմիայում՝ որպես դասախոս, կոչումով ոստիկանության կապիտան էր, և մինչև 2025 թվականի հունիսը նա զրկված է եղել վարորդական իրավունքից:
Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, դեպքի վայր է ժամանում մեկ այլ մոտոցիկլավար, ապա, իմանալով, որ բախումը տեղի է ունեցել մոտոցիկլի և «GAZel»-ի միջև, սկսում է կոտրել «GAZel»-ի ձախ կողմի ապակիները: Պարեկները նկատում են դա, նրան տեղում վնասազերծում և տեղափոխում են ոստիկանության Մալաթիայի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ 32-ամյա Հրաչյա Մկրտումյանն է:

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
4315:42
Երեխան մահացած է ծնվել
8311:30
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է
15400:48
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. բնակիչներին տարհանել են
164Երեկ, 18:30
Մանկատան երեխային ծեծած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
160Երեկ, 18:12
36-ամյա գործարարին իր լավաշի փռում կախված են գտել
219Երեկ, 17:48
Արևաշատում հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
164Երեկ, 14:12
Արագածոտնի մարզում վեճն ավարտվել է դանակահարությամբ
24019.09.2026, 20:12