««Հայֆիլմ»-ի կեղծիքներին լրացնելու է եկել «Ֆեյսբուք»-ը. Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Ֆեյսբուքում այս լուսանկարն է շրջանառվում, տապանաքարը ներկայացվելով 7-րդ դարի, և որպես «հիմնավորում» այն բանի, թե սազը հայկական է։ Այո՛, սազը հայկական է։ Բայց, նման տարրական, էժանագին մանիպուլիացիաներով չէ, որ պետք է հիմնավորել, թե սազը հայկական է։ Այս տապանաքարը 7-րդ դարի չէ և չի կարող լինել, ուշ շրջանի է։ Նման հարցերում հայությունը փոխանակ ականջալուր լինի գիտական մտքին, ականջահաճո նման ստերն է տարածում, ընդօրինակում, սովորում։ Դե, ստին, հատկապես՝ պատմագիտական ստին սովոր զատո աշխարհի ամենաառաջինները չեն էլ ցանկանում խորամուխ լինել իրենց մատուցված նյութի մեջ։ Կարևորը՝ ականջահաճո և փուչ սնափառությունը սնուցող նյութ լինի, իսկությունը՝ հեչ, էական չէ․․․
Եթե առաջ հայության միտքը պղծում էին «Հայֆիլմ»-ի նկարահանած պատմական կեղծիք տարածող ֆիլմերը, հայ գրողների պատմավեպերը, հիմա նրանց լրացնելու է եկել նորին մեծություն «Ֆեյսբուք»-ը․․․ Ուր ով ինչ ասես գրում է, իսկ զատո աշխարհի ամենաառաջին քրիստոնյա և ամենախելոք էթնոսը սիրով տարածում է»:

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
31529.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
44028.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
210924.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
76623.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
78623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
299720.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
216119.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
98018.09.2026, 23:42