Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ինչպես է սովորական մի անհատը կռիվ տվել աշխարհահռչակ կորպորացիայի դեմ և հաղթել». Վահագն Դիլբարյան

«Ինչպես է սովորական մի անհատը կռիվ տվել աշխարհահռչակ կորպորացիայի դեմ և հաղթել». Վահագն Դիլբարյան
70
Այսօր, 03:06

Բիզնես բլոգեր, մարքեթոլոգ Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ nissan.com դոմենը չի պատկանում Nissan Motors ընկերությանը
nissan.com դոմենի շուրջ տեղի ունեցող դատական պրոցեսներն աշխարհում հայտնի քեյս է։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է սովորական մի անհատը կռիվ տվել աշխարհահռչակ կորպորացիայի դեմ և հաղթել։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։
1999 թվականին Renault կոնցեռնը միավորվում է ֆինանսական մեծ խնդիրների մեջ գտնվող Nissan Motors-ի հետ և տնօրենների խորհրդի նախագահ է դառնում Կառլոս Գոսնը, ում առջև դրվում է հստակ պլան՝ Nissan Motors-ը դարձնել եկամտաբեր։ Ու գալիս է մի պահ, որ Գոսնը կանգնում է լուրջ խնդրի առաջ՝ nissan.com և nissan.net դոմենները զբաղված են։ Այն պատկանում է ԱՄՆ-ում գտնվող ինչ-որ մի ընկերության, որը զբաղվում է համակարգիչների վերանորոգմամբ։
Nissan Motors-ի ղեկավարությունը կապնվում է այդ մարդու հետ, ով համաձայնում է վաճառել դոմենները, բայց բավականին թանկ գնով՝ մոտ 15 մլն դոլար։ Եվ զարմանալին, դոմենի տիրոջ անուն ազգանունն էր Ուզի Նիսսան, իսկ ընկերության անունը՝ Nissan Computer Corp։
Փոխանակ բանակցելու և ինչ-որ մի թվի շուրջ պայմանավորվելու՝ Nissan Motors-ը դատի է տալիս Nissan Computer Corp-ին՝ պահանջելով դոմենը և 10 մլն դոլար կոմպենսացիա։ Ու մինչև հիմա հանելուկ է մնում, թե ինչպես կարող է նման մեծ ու համաշխարհային ընկերությունը դատի տալ սովորական մի մարդու՝ չիմանալով, որ իր շանսերը շատ թույլ են․ մարդն իր ազգանունով գրանցել է դոմենը ու աշխատում է իր համար այլ ոչ թե Nissan Motors-ի մեքենաներ է վաճառում։
Դատը խելագար թափ է հավաքում և ԱՄՆ-ի ֆորումներում, կայքերում, տարբեր հաղորդումներում մարդիկ Nissan Motors-ին մեղադրում են անիմաստ դատական պրոցեսների մեջ՝ անգամ հրապարակավ հրաժարվելով ընկերության մեքենաներից։ Շատ ցավոտ է լինում ընկերության համբավի մասով, քանի որ մարդիկ հրապարակավ հայհոյում էին ընկերությանը։
Մի խոսքով, դատը տևում է 9 տարի և ավարտվում Nissan Computer Corp-ի հաղթանակով, քանի որ մարդն իր ազգանունով էր գրանցել դոմենը, չէր վաճառում մեքենաներ և Nissan Motors-ի հետ ոչ մի կապ չուներ։ Միակ բանը, որին հասնում է Nissan Motors-ը, դա այն է, որ Ուզի Նիսսանը կայքով ոչ մի առևտրական գործունեություն չէր կարող անել։ Իսկ թե ինչքան գումար էր ծախսել ընկերությունը, հայտնի չէ, բայց կարող էր այդքան գումարով պայմանավորվել ու վերցնել դոմենը։
Այսօր nissan.com կայքն ամսական ոնց էլ լինի 100․000-ից ավել այցելություն է ունենում, անգամ Nissan Motors-ի աշխատակիցներն են շփոթմամբ Twitter-ում դրել Nissan.com-ի հղումը։ Սակայն երբ մարդիկ այցելում են nissan.com, տեսնում են համակարգչային ծառայությունների կայք և Nissan Motors-ի հանդեպ ատելության նկար։ Ճապոնական կոնցեռնի կայքն արդեն nissan-global.com-ն է, որի այցելությունները 2, կամ 3 անգամ են բարձր։
Ուզի Նիսսանի պատմությունն այսօր անցնում են իրավաբանական բուհերում որպես օրինակ, որ եթե Ձեր ընկերության դոմենը գրանցած է, պիտի համաձայնության գալ, քանի որ միանգամից դատական թեմաների մեջ մտնելը կարող է ճակատագրական լինել։ Մինչև հիմա հանելուկ է մնում, թե ինչու՞ Գոսնը դատի տվեց Ուզի Նիսսանին, բայց հաշվի առնելով անցած տարի նրա ձերբակալությունը՝ ինձ թվում է իրավաբանների հետ փողերի լվացման թեմա կար ներսում, հստակ չգիտեմ, ինձ թվում է։
Հետաքրքիր է, որ 1985-1994 թվականների ընթացքում nissan.com դոմենն ազատ է եղել և ընկերությունից ոչ ոք չի գրանցել, հավանաբար չեն հավատացել թվային դարին, միգուցե մարքեթինգային թիմը լուրջ չի վերաբերվել խնդրին, չգիտեմ։ Համեմատության համար նշեմ, որ մրցակիցներից մեկը՝ Ford-ը, ford.com դոմենը գրանցել է 1988 թվականին և հետո նոր ստեղծել կայքը։
Ինչևէ, արժե ուշադիր և հետևողական լինել անգամ մանրուքներում ?

Աղբյուրը`   Վահագն Դիլբարյան