Իսրայելը խոցել է Բեյրութի 20 ռազմավարական օբյեկտ` 120 վայրկյանում
![]() 686 Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ., 19:12 Իսրայելի ռազմաօդային ուժերը Բեյրութի մատույցներում զանգվածային հարվածի ժամանակ 2 րոպեի ընթացքում հարձակվել են «Հեզբոլլահ»-ի ընդհանուր 20 օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Բեյրութում ահաբեկիչների 20 օբյեկտներին ընդամենը 120 վայրկյանում՝ օգտագործելով 8 կործանիչ», - ասվում է զեկույցում: Նշվում է նաև, որ հարվածներ են հասցվել «Հեզբոլլահին» ֆինանսավորող «Ալ-Քարաջ ալ Հասան» միավորման պահեստներին և մասնաճյուղերին: Բացի այդ, Բեյրութի հարավում գտնվող Դահիյա քաղաքում հարձակման են ենթարկվել «Հեզբոլլահ»-ի 13 օբյեկտներ՝ օդային կենտրոն, շտաբ, հետախուզական վարչություն, զինամթերքի պահեստներ և այլն։ Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման արդյունքում առնվազն 2 մարդ է զոհվել։ Լիբանանի ազգային լրատվական գործակալության (NNA) հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով շենքն ամբողջությամբ ավերվել է։ Ենթադրվում է, որ այնտեղ տեղահանվածներ են ապրել։ Իսկ իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Էդրին ասել է, որ Իսրայելի ԶՈւ 91-րդ տարածքային դիվիզիայի հատուկ ջոկատայինները, լիբանանա-իսրայելական սահմանից 10 կմ խորքում՝ հարավային Լիբանանում ցամաքային գործողության շրջանակներում, սկսել են դուրս մղել «Հեզբոլլահ»-ի ջոկատները Լիտանի գետի հարավային ափից։ Ավելի վաղ հարավային Լիբանանի դժվարին շրջաններում իսրայելական զինվորականները հայտնաբերել էին տասնյակ ստորգետնյա օբյեկտներ և հրթիռային կայաններ, որոնցից գնդակոծվել էին Իսրայելի հյուսիսի քաղաքները։ «Հատուկ ջոկատի զինվորները առգրավել են լեռների լանջերին թաքցրած հազարավոր արկեր և հրթիռներ պարունակող պահեստներ,- ասվում է հայտարարության մեջ,- նրանք հարձակվել են տասնյակ թիրախների վրա և սերտ մարտեր են մղել հակառակորդի հետ»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
