«Մարդ պիտի տգետ լինի կամ դավաճան, որ Արևմտյան Հայաստանը մերժի»․ Արամ Մանուկյան
![]() 181 Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ., 21:42 «Նիկոլ Փաշինյանը ինքնության ոչնչացման ծրագիր է իրականացնում»,- «Նյուզ․ամ»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։ «Ցանկացած ժողովուրդ փորձում է հիմքեր գտնել, որոնց շուրջ կարող է համախմբել հասարակությանը՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար։ Բանակի սրբագործումը մեծ սխալ անվանելը լրջագույն դավաճանություն է ինքնապաշտպանության համակարգին․․․ Արևմտյան Հայաստանի վերաբերյալ արտահայտված հիմարությունը ի՞նչ է նշանակում։ Նույնիսկ Սփյուռքն արդեն ձեռքերը լվացել է Հայաստանից, քանի որ նրա գոյությունը կապված է Արևմտյան Հայաստանի հետ, որը հայության ինքնության կարևոր առանցքներից մեկն է․․․ Նիկոլին կարող եմ առաջարկել Հռոմ գնալ, Հռոմի կենտրոնական հրապարակում կան 3 հազար, 2 հազար տարվա քարտեզներ՝ քանդակված, որտեղ Հայաստանը կա, եվրոպական բոլոր քարտեզներում Արևմտյան Հայաստանը կա։ Մարդ ինչքան տգետ, չկարդացած կամ դավաճան պիտի լինի, որ այդ պատմական իրողությունը մերժի»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
