«Ռուսաստանը լքեց Հալեպը, փոխարենը` Թուրքիան մտավ Հալեպ»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքական համագործակցությունը շարունակվում է: Այս անգամ Սիրիայում:
Ռուսաստանը փաստացի լքեց Հալեպը, փոխարենը՝ Թուրքիան փաստացի մտավ Հալեպ: Այնպես, ինչպես Արցախում եղավ: Չեք մոռացել, չէ՞: Այս անգամ էլ հո Սիրիայի ղեկավար Բաշար ալ Ասադը Պրահայում Հալեպը Թուրքիայի կամ չգիտեմ ում կազմում չէր ճանաչել, չէ՞:
Հալեպը լքելու դիմաց, Ռուսաստանը Թուրքիայից արևմտյան պատժամիջոցներից խուսափելու առաջարկների հերթական փաթեթը կստանա: Չէ, Ռուսաստանը մեղավոր չէ: Վերջինս աշխարհով մեկ ընկած իր քաղաքական և տնտեսական շահն է հետապնդում: Մեղավորը բաշարալասադներն են, որոնք ռուսական շահի համար իրենց պետություններն են կործանում:
Հաջորդը Վրաստանն է: Վերջինիս ղեկավարները հույս ունեն Ռուսաստանի միջոցով հետ բերել Աբխազիան: Միգուցե՝ հետ բերեն, սակայն, որպես ռուս-թուրքական չկարգավորվող խաչմերուկ, որտեղ գլխավոր ճանապարհը Թուրքիայինն է լինելու:
Չմոռանամ հիշեցնել, որ ռուսական զորքեր կան աֆրիկյան որոշ պետություններում: Ռուսական խաղաքարտեր են հանդիսանում Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը:
Իսկ Հայաստա՞նը: Էլ ի՞նչ Հայաստան...
Ի տարբերություն թվարկածս պետությունների բնակիչների, Հայաստանի բնակիչների զգալի մեծամասնությունը գոհ է, ավելին՝ հպարտ է, իր «խաղաքարտ»-ի կարգավիճակից»։

«Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներն են կոռումպացրել դատական համակարգը»․ Հմայակ Հովհաննիսյան
7503:06
«Ինչու Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթ ստորագրել»․ Թաթուլ Հակոբյան
8102:06
«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
9000:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
9400:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
7300:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
21000:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
70Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
74Երեկ, 23:30