Զելենսկին «լուրջ ազդակ» է հղել` պատրաստ է դադարեցնել պատերազմն` առանց տարածքները վերադարձնելու. #Bloomberg

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին (որի լիազորությունների ժամկետը լրացել է մայիսի 20-ին) լուրջ ազդակ է ուղարկել՝ հայտարարելով, որ պատրաստ է զիջել երկրի նախկին տարածքները՝ խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին նոյեմբերի 30-ին գրում է Bloomberg-ը։
«Սա մինչ օրս ամենաուժեղ ազդանշանն է այն մասին, որ Ուկրաինայի ղեկավարը պատրաստ է դադարեցնելու հակամարտությունը՝ առանց վերադարձնելու բոլոր տարածքները»,- նշվում է զեկույցում։
Գործակալությունը հիշեցնում է, որ մեկ օր առաջ Զելենսկին բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ կարող է համաձայնվել հրադադարի և որոշ տարածքներից հրաժարմանը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դիմաց։
«Եթե մենք ցանկանում ենք դադարեցնել (ռազմական գործողության) թեժ փուլը, ապա պետք է ՆԱՏՕ-ի հովանու ներքո վերցնենք Ուկրաինայի տարածքը, որը գտնվում է մեր վերահսկողության տակ»,- մեջբերում է Bloomberg-ը նրա խոսքերը։
Սակայն մինչ այժմ ոչ մի երկիր Ուկրաինային նման լուծում չի առաջարկել։
«ՆԱՏՕ-ի անդամները դիմադրում են Ուկրաինայի՝ մոտ ապագայում ռազմական դաշինքին միանալու ցանկությանը, քանի որ փոխադարձ պաշտպանության մասին դրույթները նրանցից կպահանջեն ուղարկել իրենց ուժերը՝ հետ մղելու ցանկացած հարձակում»,- նշում են լրատվամիջոցները։
ԱՄՆ Քոնգրեսի նախկին անդամ, հանրապետական Ֆլորիդայից Մեթ Գեյցը նոյեմբերի 29-ին Զելենսկու հայտարարությունից հետո նշել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդունելը սարսափելի գաղափար կլիներ։

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
18113:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
13109:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
18001:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
17400:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
15600:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
15000:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
122Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
119Երեկ, 23:12