Հարավային Կորեայի խորհրդարանը դեմ գնաց նախագահին ու չեղարկեց արտակարգ դրությունը

Թեև Հարավային Կորեայի նախագահը հայտարարել էր երկրում ռազմական դրություն մտցնելու մասին, սակայն խորհրդարանը քվեարկել է երկրում ռազմական դրությունը չեղարկելու օգտին, հայտնել է Հարավային Կորեայի Ազգային ժողովի խոսնակը։
Ըստ երկրի Սահմանադրության՝ ռազմական դրությունը պետք է հանվի, երբ դա պահանջի խորհրդարանական մեծամասնությունը։
Խորհրդարանի 300 անդամներից ներկա են եղել 190-ը, բոլոր 190-ը կողմ են քվեարկել ռազմական դրությունը վերացնելու առաջարկին։
Երկրի սահմանադրության համաձայն, նախագահը պետք է չեղարկի հրամանագիրը քվեարկությունից հետո։
Կորեական հեռուստաալիքների փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները քվեարկելու համար ցատկել են խորհրդարանի ցանկապատի վրայով, քանի որ ռազմական դրության ժամանակ արգելված է քաղաքական գործունեությունը, այդ թվում՝ խորհրդարանի։ Ներկա պահին շենքի մոտ արդեն բախումներ են ընթանում զինվորականների և ցուցարարների միջև։ Խորհրդարանի շենքն արգելափակված է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը «ռազմական արտակարգ դրություն» է հայտարարել՝ երկրի ընդդիմությանը մեղադրելով խորհրդարանը վերահսկելու, Հյուսիսային Կորեային համակրելու և կառավարությանը կաթվածահար անող հակապետական գործունեության մեջ։

«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
8703:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
11002:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
12100:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
103Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
98Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
103Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
109Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
91Երեկ, 21:54