Հարավային Կորեայի ընդդիմությունը կպահանջի նախագահի և նախարարների իմպիչմենթը

Հարավային Կորեայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են նախագահի, պաշտպանության, ներքին գործերի ու անվտանգության նախարարների իմպիչմենթը՝ նրանց մեղադրելով պետական հեղաշրջման փորձի մեջ, փոխանցում է Yonhap գործակալությունը։
«Մենք կձգտենք հասնել նրան, որ ռազմական դրության հակասահմանադրական և հակաօրինական սահմանումը դատապարտվի որպես պետական հեղաշրջման փորձ․․․ Մենք մեղադրանքներ կներկայացնենք նախագահ Յուն Սոկ Յոլի, պաշտպանության նախարար Կիմ Յոն Խյոնի ու ներքին գործերի և անվտանգության նախարար Լի Սան Մինի դեմ՝ ապստամբության համար»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Դեմոկրատական կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Չո Սըն Նեն։
Նախօրեին հայտնել էինք, որ խորհրդարանը դեմ է գնացել նախագահին ու չեղարկել արտակարգ դրությունը:
Հիշեցնենք՝ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը «ռազմական արտակարգ դրություն» էր հայտարարել՝ երկրի ընդդիմությանը մեղադրելով խորհրդարանը վերահսկելու, Հյուսիսային Կորեային համակրելու և կառավարությանը կաթվածահար անող հակապետական գործունեության մեջ։

«Ալմաթիի հռչակագիրն առանց վերապահումների ընդունելը դիվանագիտական անփութություն է»․ Թաթուլ Հակոբյան
9903:06
«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան
9602:06
«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
10900:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
11600:18
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պայմանավորվածությունների իրականացմանը
9300:00
«Որոշ ընդդիմադիր ուժեր իրենց սև գործն արեցին․ նրանց հետ համախմբում չի լինելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
107Երեկ, 22:54
«Իշխանություններին ոչինչ ստիպել պետք չէ, իշխանություններին պետք է հեռացնել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
105Երեկ, 22:36
«Բանակում չծառայելու և ոստիկանություն անցնելու հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը»․ Միհրան Մախսուդյան
91Երեկ, 22:18