«Ասել ենք` էս քարտեզը, էս մատիտը, ցույց տվեք` որտեղով է անցնում, և նրանք ցույց չեն տվել». Նիկոլ Փաշինյան
![]() 286 Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ., 18:06 ԱԺ պատգամավոր Դավիթ Կարապետյանը վարչապետին հիշեցրեց Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ն չէր կարող կռվել Լեռնային Ղարաբաղում, իսկ Հայաստանի Հանրապետության վրա հարձակում չի եղել: Իր պատասխանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ամենայն հարգանքով ՌԴ նախագահի հանդեպ (մենք գործընկերներ ենք, աշխատում ենք միասին), բայց մեր դիրքորոշումը հստակ է, որ ՀՀ-ի նկատմամբ 2021, 2022 թվականին եղել են տարածքային ոտնձգություններ, ագրեսիա: Մենք, երբ զգում էինք, որ ագրեսիա է լինելու, առաջին հերթին այդ հարցը քննարկել ենք մեր դաշնակիցների հետ և մեր դաշնակիցներից ստացել ենք պատասխան՝ ի՞նչ եք ասում, նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետև ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են: Եվ սա բոլորը գիտեն և ոչ ոք չի կարող նման ոտնձգություն անել: Երբ ոտնձգությունը տեղի է ունեցել, մենք ասել ենք՝ հարգելի գործընկերներ, էդ կարմիր գիծը հատված է: Իրենք էլ ասել են՝ դե գիտեք, ոնց որ թե սահմանը դելիմիտացված չէ: Մենք էլ ասել ենք՝ բա որն է էդ կարմիր գիծը, որ ասում էիք: Ասեք, որ մենք էլ իմանանք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ: Ասել ենք՝ էս քարտեզը, էս մատիտը, ցույց տվեք՝ որտեղով է անցնում, և նրանք ցույց չեն տվել: Եվ ես հրապարակային ասել եմ՝ եթե Հայաստանում ՀԱՊԿ-ը իր պատասխանատվության գոտին չունի, ուրեմն, փաստացի, որպես կազմակերպություն՝ գոյություն չունի: Եվ դա է եղել պատճառը, որ 2022-ի աշնանը Երևանյան գագաթնաժողովում ես հրաժարվել եմ ստորագրելուց ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը: Այստեղ Ղարաբաղի հետ կապված իրավիճակն ընդհանրապես կապ չունի»: |
«Օրենքով արգելված ոչ մի բան չի հայտնաբերվել ՀԷՑ-ում»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
7112:54«Գրադացիան ամբողջացավ՝ Շիշ բռնող, Շիշ նետող, Շշարգել». Վահագն Սարոյան (տեսանյութ)
11212:30«ՀայաՔվե»-ի ակցիան՝ Գլխավոր դատախազության դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10112:18«Կարևոր է՝ բոլորիս ուշադրությունը սևեռել Մայր Աթոռի վրա». Քրիստինե Վարդանյան
11011:48«Չեմ հրում, ընդամենը ձեռքս եմ ազատում». Հակոբ Արշակյան
13411:36Ինչպես է Հակոբ Արշակյանը հրում հղի կնոջը (տեսանյութ)
14811:30«Հավաքից հետո ագրեսիան ավելացել է․ կարծում եմ՝ ձերբակալության որոշում կլինի»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
14511:18«Լուրջ խնդիրներ կլինեն, եթե ՀԷՑ-ի գլխամասը չաշխատի»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
11110:54