«Վարորդական իրավունքի քննություն հանձնելու հերթագրման կարգը կփոխվի». Արփինե Սարգսյան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով տրանսպորտային միջոց վարելու համար քննություն հանձնելու հերթերին, արձանագրեց, որ հատկապես Երևան քաղաքի հաշվառման քննական ստորաբաժանման դեպքում ստեղծվել է իրավիճակ, որ 3 ամիս պետք է սպասեն, որ գործնական քննությունը կարողանան հանձնել: Տրանսպորտային միջոցների հաշվառման կամ տեսական քննությունների դեպքում ավելի լավ իրավիճակ է, որովհետև ընդամենը մի քանի օրվա մասին է խոսքը, բայց հատկապես Երևանի դեպքում մեծ ծանրաբեռնվածություն կա:
«Առաջիկայում ներդնելու ենք հերթագրման նոր համակարգ, որը թույլ կտա ոչ թե գործնական քննության նախորդ օրն իմանալ, որ հաջորդ օրն անձը պետք է մասնակցի գործնական քննության, այլ հստակ հասկանա, թե հանրապետության որ մարզում ինչ իրավիճակ է հերթերի առումով, և կանխատեսելիության սկզբունքով հաջորդ ամիս գրանցվի ոչ թե Երևան քաղաքի հաշվառման քննական ստորաբաժանումում, այլ, օրինակ՝ Տավուշի մարզի հաշվառման քննական ստորաբաժանումում, և ընտրի նաև օրը, ժամը, որն արդեն ավելի նախընտրելի կլինի քաղաքացու համար»,- ասաց նա և հավելեց՝ հնարավոր է՝ հերթագրման նմանատիպ համակարգ գործարկվի մինչև տարեվերջ:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
28409.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
37507.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
46806.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
84229.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
90729.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
104825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
114023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
116322.09.2026, 21:24