Կիրակի, 20 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Հայտնի է վերելակի հորանն ընկած անձի ինքնությունը

Հայտնի է վերելակի հորանն ընկած անձի ինքնությունը
438
Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2024 թ., 10:00

Ինչպես հայտնել էինք, դեկտեմբերի 6-ին, ժամը 18։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջան փողոցի թիվ 6/6 կիսակառույց շենքի 12-րդ հարկից քաղաքացին ընկել է վերելակի հորանը։

Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Ջ․ Թ-ն (ծնված 1985թ․) շենքի 6-րդ հարկից ընկել է մոտ 50 սմ ջրալցված վերալակի հորանը և մահացել։

Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: