Time-ը հրապարակել է տարվա մարդ կոչման հավակնորդներին

Դեկտեմբերի 9-ին Time ամսագիրը հրապարակել է 2024 թվականի «Տարվա մարդ» կոչման հավակնորդների կարճ ցուցակը։ Ցուցակում ընդգրկված մարդիկ են՝
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիս,
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոն,
գործարար Իլոն Մասք;
Ալեքսեյ Նավալնիի այրի Յուլիա Նավալնայա,
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու,
ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուել,
փոդքասթեր Ջո Ռոգան,
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաում,
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ,
Meta-ի գործադիր տնօրեն Մարք Ցուկերբերգը
Իլոն Մասկին նվիրված բնութագրի մեջ Time ամսագիրը գործարարին անվանել է «աշխարհի ամենահարուստ մարդը», ով 2024 թվականին «մտել է քաղաքականության աշխարհ»։ Բենիամին Նեթանյահուն, ինչպես ասում է Time-ը, «այս տարվա ամենահզոր և վիճահարույց համաշխարհային առաջնորդներից մեկն է», Յուլիա Նավալնայան «ռուսական ընդդիմության «առաջին տիկինն» է, իսկ Դոնալդ Թրամփը «առաջին ընտրված նախագահն է, որը ճանաչվել է մեղավոր»։
Time-ը դեկտեմբերի 12-ին կհայտարարի իր ընտրած տարվա մարդուն:
1927 թվականից ի վեր Time ամսագիրն ընտրում է այն անձին, խմբին կամ հայեցակարգին, որն «ամենամեծ ազդեցությունն է ունեցել աշխարհի վրա վերջին 12 ամիսների ընթացքում՝ լավ կամ վատ»: 2023 թվականին երգչուհի Թեյլոր Սվիֆթն էր արժանացել այս կոչմանը։

«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
4301:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
124Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
80Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
88Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
100Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
153Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
152Երեկ, 21:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
89Երեկ, 20:30