Սիրիայում զանգվածաբար ազատ են արձակում «մարդկանց սպանդանոցի» բանտարկյալներին

Սիրիայում բանտարկյալներին զանգվածաբար ազատ են արձակում Դամասկոսի մերձակայքի «Սեդնայա» բանտի բանտարկյալներին: Այս բանտը կոչվում է «մարդկանց սպանդանոց»։
Սիրիայում հակակառավարական խմբավորումները Դամասկոսը գրավելուց հետո ձեռնամուխ են եղել բանտարկյալներին ազատելու գործին։ Վերջին օրերին զինյալները բանտախցերի դռները բացել են Հալեպում, Հոմսում, Համայում և Սիրիայի մայրաքաղաքի մերձակայքում, որտեղ գտնվում է տեղի ամենատխրահռչակ բանտը՝ Սեդնայան: Amnesty International-ի իրավապաշտպաններն այն անվանում են «մարդկանց սպանդանոց»: Այնտեղ պահվում էին քաղբանտարկյալներ, այդ թվում՝ Ասադի ռեժիմի հակառակորդներ, ցույցերի մասնակիցներ և դավաճանության մեջ մեղադրվող զինվորականներ։ Բանտարկվածների շարքերում են եղել նաև կանայք ու երեխաներ:
Այժմ այս մարդիկ ազատ են արձակվել երկար տարիներ ծայրահեղ ծանր պայմաններում ապրելուց հետո. միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ բանտարկյալները խոշտանգումների են ենթարկվել և սպանվել սիրիական բանտերում։

«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
4301:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
124Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
80Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
88Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
100Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
153Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
152Երեկ, 21:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
89Երեկ, 20:30