Նեթանյահուն իր արձակուրդն է վայելում Գոլանի բարձունքներում ու հայտարարում` դրանք հավերժ կլինեն Իսրայելինը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով այժմ իր արձակուրդն է անցկացնում Գոլանի բարձունքներում, վստահություն է հայտնել, որ այս շրջանը, որի վրա հրեական պետությունը վերահսկողություն հաստատեց 1967 թվականին, հավերժ կմնա Իսրայելի ինքնիշխանության ներքո։
Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ Նեթանյահուն կնոջ՝ Սառայի հետ այցելել է Հերմոն լեռան վրա գտնվող հանգստի գոտի՝ Սիրիայի հետ սահմանի մոտ։ Այցի ընթացքում նրանք զրուցել են իսրայելական բանակի Նահալ գումարտակի զինվորների հետ:
«Դա ինձ մոտ տարբեր զգացողություններ է առաջացնում, բայց առաջին հերթին՝ նոստալգիա, տարիներ առաջ՝ որպես զինվոր և հրամանատար, ես այստեղ մասնակցել եմ տարբեր գործողությունների, հիմնականում՝ ձյան մեջ: Այսօր հաճելի է լինել այստեղ՝ արևի տակ, տեսնել գեղեցիկ, զարգացող քաղաքը, Գոլանի բարձունքները, որի համար մենք բոլորս աշխատում ենք, տեսնել մեր զինվորներին, ովքեր ինձ մի բաժակ սուրճ հյուրասիրեցին, և իմանալ, որ մենք քայլում ենք այն հողի վրա, որը հավերժ կմնա Իսրայելի ինքնիշխանության ներքո»,- ասել է վարչապետը։
1944 թվականից Գոլանի բարձունքները պատկանել են Սիրիային: Իսրայելը 1967 թվականի վեցօրյա պատերազմի ժամանակ այն գրավել է։ 1981 թվականին Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) օրենք ընդունեց, որը միակողմանիորեն հռչակեց հրեական պետության ինքնիշխանությունն այս տարածքի վրա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի 497 բանաձևը անվավեր է ճանաչել անեքսիան։
2019 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ։ Դա տեղի է ունեցել Նեթանյահուի՝ Վաշինգթոն կատարած այցի շրջանակներում։ Նման միակողմանի գործողություններին դեմ են արտահայտվել ոչ միայն Սիրիան և արաբական ու իսլամական աշխարհի այլ երկրներ, այլև Ռուսաստանը, ինչպես նաև եվրոպական հիմնական տերությունները և ԱՄՆ դաշնակիցները, այդ թվում՝ Գերմանիան և Ֆրանսիան։

#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
3318:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
10210:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
22509:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
9708:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
14300:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
122Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
117Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
180Երեկ, 22:06