«Չինաստանում ոսկու աննախադեպ չափերի հանքավայր են հայտնաբերել». «Գիտություն և տեխնոլոգիա»

«Գիտություն և տեխնոլոգիա» ֆեյսբուքյան էջը գրում է. «Նոր հանքավայր, որն կարող է փոխել համաշխարհային տնտեսության բնապատկերը։
Չինաստանում աննախադեպ հսկայական ոսկու հանքավայր են հայտնագործել։
Հունան նահանգի Պինգյանգ շրջանում գտնվող Վանգու հանքավայրի հայտնագործությունը համարվում է երկրաբանական ոլորտի նշանակալի իրադարձություն: Այս «հսկայական» ոսկու պաշարները կարող են խորքային փոփոխություններ մտցնել Չինաստանի հանքարդյունաբերության և համաշխարհային ոսկու շուկայի մեջ:
Հունանի մարզի երկրաբանական բյուրոյի հետազոտողները բացահայտել են բացառիկ ոսկու պաշարներ՝ 2 քառակուսի կիլոմետր տարածքում: Հանքավայրը ներառում է 40 ոսկու հանքային ժիլաներ, որոնք տարածվում են 1,200 մետր խորությամբ:
Հանքավայրը աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով՝
- Հանքաքարի միջին պարունակություն՝ 8.13 գրամ տոննայում (հիշենք, որ շահագոծելի է համարվում 2գ/տոննա պարունակության պարագայում),
- Առավելագույն պարունակություն՝ մինչև 138 գրամ տոննայում,
- Ընդհանուր ոսկու պաշարներ՝ մոտ 300.2 տոննա է,
- Հավանական առավելագույն պաշարները կարող են հասնել ավելի քան 1,000 տոննա։
Փորձագետների գնահատմամբ, այս հանքավայրի տնտեսական արժեքը կազմում է մոտավորապես 83 միլիարդ դոլար: Այս հայտնագործությունը կարող է էական ազդեցություն ունենալ Չինաստանի ոսկու արտադրության և համաշխարհային թանկարժեք մետաղների շուկայի վրա»:

«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
4301:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
124Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
80Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
88Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
100Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
153Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
152Երեկ, 21:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
89Երեկ, 20:30