«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ամրոցի բանալիները հանձնել». Սուրեն Սուրենյանց
![]() 232 Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ., 00:00 «Այս ամբողջ տարվա ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը որոշ իմաստներով դրսևորել է մեր քաղաքական ղեկավարության վարքագծին շատ նման վարքագիծ։ Ռուսներն ասում էին, որ պետք է երկխոսության մեջ մտնել Թուրքիայի հետ՝ իրենց միջնորդությամբ և ներառական կառավարություն ստեղծել, Ասադը համառորեն մերժեց այդ առաջարկը»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով, որ Փաշինյանը նույնպես ընդառաջ չգնաց բանակցությունների կոչին, ինչն էլ բերեց այս իրավիճակին։ «Ռուսների հետ կարելի էր բանակցել, օրինակ՝ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը կատարել և ռուսների առաջ դնել Հայաստանի սուվերեն տարածքի վերականգնման խնդիր․․․ Հիմա ինչ երաշխիք ունենք, որ Թուրքիան չի դառնա մոդերատոր․․․ Մեծ մտահոգություններ ունենք․ Արևմուտքի նպատակը այս տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի ազդեցության թուլացումն է, և նրանք պետք է ձգտեն այստեղ նույն մոդելը կիրառել, ինչ Սիրիայում․․․ Մենք ամեն ինչ արեցինք ռուսական վերահսկողությունը մերժելու համար, բայց կարող ենք ստանալ ադրբեջանաթուրքական ներխուժում․ հիմնական վտանգը սա է»,- նշեց քաղաքագետը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի իշխանության մեսիջներում վտանգների մասին ոչինչ չկա՝ կերեք, խմեք, տոլմա փաթաթեք, հեծանիվ քշեք, Սուրենյանցն ընգծեց․ «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ամրոցի բանալիները հանձնելուն։ Իր պահվածքով նա հայ ժողովրդի քաղաքական դիմադրության բոլոր կենտրոնները չեզոքացնում է․․․ Դրան է ուղղված իրենց ընտանեկան էժան «սերիալները», ամուսիններով մրցակցության մեջ են՝ ում դիտելիությունն է բարձր, դարձել են անճաշակ բլոգերներ։ Երբ որ պետության ղեկավարն իրեն պահում է անճաշակ բլոգերի պես, այլ բան չես կարող ենթադրել, քան այն, որ նա պատրաստվում է ամրոցի բանալիները հանձնել։ Առնվազն հրաշք պետք է լինի, որ Հայաստանը, որպես պետություն, տարածքային այս ամբողջականության մեջ կարողանա պահպանվել։ Առնվազն տեսանելի է, որ Փաշինյանը ադրբեջանական ենթապետության վիճակում է պատկերացնում Հայաստանի գոյությունը և հասարակությանը պատրաստում է այդ վիճակին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
