«Եթե միջազգային հարթակներում չեք խոսում, ի՞նչ արժեք ունի ցեղասպանության մասին Երևանում ձեր կիսավախեցած խոսացածը»․ Լևոն Քոչարյան
![]() 205 Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ., 19:18 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Երևանում անցակցվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումում՝ նշելով, որ նախորդ տարի ցեղասպանություն է իրագործվել (նկատի ունենալով Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության վրա)։ Մի քանի օր առաջ նույն Արարատ Միրզոյանը խոսել է Մալթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որտեղ ոչ մի հիշատակում չի արել նախորդ տարի Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունից, էթնիկ զտումից, Արցախցիների հետ վերադարձի արդարացի պահանջից, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների, Հայաստանի առջև դրվող ոչ արդարացի պահանջների և այլնի մասին: Մեր արտաքին գերատեսչությունը պետք է օր ու գիշեր խոսեր այս ամենից, բոլոր առիթները մաքսիմալ օգտագործեր: Սա անելն առավել կարևոր է տարածաշրջանում իրական և հարատև խաղաղության հասնելու համար: Եթե ՄԱԿ, ԵԱՀԿ և մյուս միջազգային հարթակներում չեք խոսում այս ամենից, ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը»։ Աղբյուրը` Լևոն Քոչարյան |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
