Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Սիրիայում տեղի ունեցածը որքան անակնկալ, այնքան էլ սպասելի էր»․ «ՀայաՔվե»

«Սիրիայում տեղի ունեցածը որքան անակնկալ, այնքան էլ սպասելի էր»․ «ՀայաՔվե»
84
Այսօր, 16:12

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Իրական քաղաքականության մեջ ուժային վակուում չի լինում։ Ռուսաստանը տարածաշրջանում թուլացած էր ուկրաինական պատերազմի պատճառով, Իրանը՝ Իսրայելի հետ առճակատման, իսկ Սիրիայի կառավարությունը՝ երկարատև պատժամիջոցների, ներքին կոռուպցիայի, երկրի նավթային ռեսուրսների մեծ մասի նկատմամբ վերահսկողության կորստի հետևանքով։
Իրականությունն այն է, որ Սիրիայի կառավարական բանակը փաստացի հրաժարվեց կռվելուց, և դա ճանապարհ բացեց գործող վարչակարգի արագ փլուզման համար»։

Աղբյուրը`   ՀայաՔվե