Արաբական երկրները Սիրիայի վերաբերյալ հայտարարություն են տարածել

Մի քանի արաբական երկրներ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Սիրիայում իշխանությունը խաղաղ փոխանցելու կոչ են արել: «Բոլոր քաղաքական և հասարակական ուժերը պետք է ներկայացված լինեն այս գործընթացում»,- ասվում է Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Կատարի, Լիբանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հայտարարության մեջ: Այն հրապարակվել է շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, Հորդանանի Ակաբա քաղաքում Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ քննարկման ավարտին:
Արտաքին գործերի՝ թվով ութ նախարարները նաև կոչ են արել, որ Սիրիայում քաղաքական գործընթացներն ընթանան ՄԱԿ-ի և Արաբական լիգայի վերահսկողության ներքո և համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 2015թ. հռչակագրի:
Հայտարարության տեքստում կոչ է արվել զերծ մնալ ցանկացած էթնիկ կամ կրոնական խտրականությունից: Սիրիայում բոլոր մարդկանց համար արդարության և հավասարության կոչեր անելով՝ արաբ նախարարները հանդես են եկել պետական հաստատությունների պահպանման օգտին, որպեսզի երկիրը «քաոսի մեջ չընկնի»:
Բացի արաբական ութ երկրների արտգործնախարարներից, Աքաբայում խորհրդակցություններին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Քաջա Կալլասը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Փեդերսենը։

«Այնպես պետք է բանակցել, որ Տիգրանաշենը մնա Հայաստանի տարածք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
2321:06
Լիբանանի նախագահը Հայաստան այցելելու հրավերներ է ստացել
4620:42
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
3420:30
Հայաստանում Պակիստանի առաջին դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին
4720:18
«ԵՊՀ-ի ռեկտորն ու Վան Գոգի կովը»․ Կարեն Հեքիմյան
5319:54
«Փաշինյանը, չգիտես ինչու, մոռացել է Ռուբեն Վարդանյանին, որը խոշոր ներդրումներ է արել ՀՀ-ում»․ Հակոբ Բադալյան
5819:36
«Պետության ղեկավարի հայտարարությունը դուրս է տնտեսագիտական ու դիվանագիտական պատկերացումներից»․ Հրայր Կամենդատյան
6918:48
Կանադան գումար կհատկացնի Ուկրաինայի համար հրթիռներ ձեռք բերելու նպատակով
15818:19